«Դեռ փորձաքննության փուլում է գործը: Ոչ մի նորություն չկա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը՝ անդրադառնալով իր որդու կողմից վթարի գործին:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին հոր ծառայողական՝ Nissan Teana մակնիշի 444 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայով Ռազմիկ Դանիելյանը վրաերթի է ենթարկել հետիոտնին՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 223 շենքի 12 բնակարանի բնակիչ՝ 58-ամյա Վալերի Թորոսյանին: Վերջինս հիվանդանոցում մահացել էր:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։ Ռազմիկ Դանիելյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:
«Առաջին լրատվական»-ը Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանից հետաքրքրվեց, թե ինչու տուժող կողմը չբողոքեց, քաղաքապետը պատասխանեց. «Դուք իրենց հարցրեք կամ՝ քննչական կոմիտեին»:
Մեր դիտարկմանը՝ ճի՞շտ են մամուլի հրապարակումները, որ ինքը համոզել է կամ ֆինանսապես շահագրգռել, որ չբողոքեն իր որդու դեմ, քաղաքապետը պատասխանեց. «Ամեն մեկն ինքն է որոշում, թե ինչ պետք է անի: Ես ոչ մի հարցում չեմ միջամտել»,- ասաց Դանիելյանը՝ հրաժարվելով պատասխանել որդուն առնչվող որևէ այլ հարցի:
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
11:30
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02