Իսրայելի պաշտպանության նախարարությունը հետաքննություն է սկսել մեղադրանքի առնչությամբ, համաձայն որի Ադրբեջանում իսրայելական Aeronautics Defense Systems ընկերությանը խնդրել են ցուցադրել պայթուցիկով զինված անօդաչու թռչող սարքի կիրառումը հայկական դիրքերի դեմ: Իսրայելական ընկերությունը հերքում է մեղադրանքը, գրում է Haaretz-ը: Նշվում է, որ երբ անօդաչուն կառավարող մասնագետները հրաժարվել են դա անել, ընկերության ղեկավարներն են փորձել դա ինքնուրույն իրականացնել:
Պաշտպանության նախարարությունը վերջերս բողոք է ստացել, համաձայն որի, երբ Aeronautics Defense Systems-ի թիմը մեկնել է Ադրբեջան՝ ընկերության Orbiter 1K անօդաչուի վաճառքի վերաբերյալ պայմանագրի կնքումը եզրափակելու համար, նրանց խնդրել են կիրառել պայթուցիկներով զինված սարքը հայկական բանակի ռազմական թիրախի դեմ: Դեպքը տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ:
Բողոքի մասին կիրակի հայտնել է իսրայելական Maariv օրաթերթը: Aeronautics Defense Systems-ը խստորեն հերքել է, որ իր անձնակազմը նման առաքելություն է իրականացրել՝ նշելով, որ փորձարկումն իրականացվել է անօդաչուն գնողի կողմից և որ ընկերությունը «երբեք չի իրականացնում (անօդաչուի գործողության) ցուցադրություններ կենդանի թիրախների նկատմամբ, և դա այդպես է եղել նաև տվյալ դեպքում»:
«Aeronautics-ը վաճառում է իր արտադրանքը մոտ 50 տարբեր երկրի և միայն Պաշտպանության արտահանման վերահսկողության գործակալության հաստատման դեպքում: Կիրառման գործողությունն իրականացրել է միայն գնորդը և իր պատասխանատվությամբ: Aeronautics-ը երբեք չի իրականացրել կենդանի թիրախների նկատմամբ ցուցադրություններ, և դա այդպես է եղել նաև տվյալ դեպքում»,- նշել է ընկերությունը:
Maariv-ի համաձայն՝ անօդաչու թռչող սարքի երկու իսրայելցի մասնագետները հրաժարվել են հարվածել հայկական դիրքերին, ինչը կարող էր հանգեցնել զոհերի, և անգամ իրենց դեմ ուղղված սպառնալիքներից հետո անհողդողդ են մնացել իրենց մերժման հարցում: Դրանից հետո ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչներն ինքնուրույն են զինել և կիրառել անօդաչու սարքը: Ի վերջո, հավանաբար դրոնների կիրառման իրենց փորձի պակասի պատճառով երկու անօդաչու սարքերը ճիշտ թիրախին չեն հարվածել, ինչի հետևանքով ոչ մի վնաս չի հասցվել: Համաձայն բողոքի՝ դրանցից մեկը հարվածել է հայկական դիրքից մոտ 100 մետր հեռավորության վրա:
Աղբյուրը նշում է, որ երկու մասնագետներից մեկը հեռացել է ընկերությունից, մյուսը նույնպես պատրաստվում է հեռանալ:
Ընկերության կայքում նշվում է, որ Orbiter 1k-ն կարող է տեղափոխել 1-2 կիլոգրամ պայթուցիկ:
Ընկերության դեմ բողոքը ներկայացվել է ՊՆ պաշտպանության արտահանման վերահսկողության գործակալությանը, որը պատասխանատու է երկրի պաշտպանության հարցերով գործարքներ իրականացնող ընկերությունների գործունեության վերահսկողության համար:
Իսրայելի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել հարցը՝ նշելով, որ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում ռազմական արտահանմանը վերաբերող հարցերը:
Haaretz-ը հիշեցնում է, որ ավելի վաղ հաղորդվել է, որ Լեռնային Ղարաբաղում հարձակման ժամանակ օգտագործվել է անօդաչու թռչող սարք: Կիրառված սարքը, մասնավորապես, եղել է Israel Aerospace Industries–ի արտադրության Harop մոդելը: 2016 թվականին, հաղորդումների համաձայն, Harop-ը հարվածել է ավտոբուսի, ինչի հետևանքով յոթ հայ է սպանվել:
Լրատվամիջոցը հիշեցնում է նաև, որ վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը մոտ 5 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական սարքավորում է գնել Իսրայելից: Տեղեկությունների համաձայն՝ Իսրայելն Ադրբեջանին է վաճառել ռադիոլոկացիոն և անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև Tavor ինքնաձիգներ:
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
14:49 26.08.26
15:28 26.08.26
09:04 26.08.26
09:49 26.08.26
10:35 26.08.26
14:13 26.08.26
15:02 26.08.26
15:15 26.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02