Երբ մեր համաքաղաքացիները ցանկանում են Հայաստանից փախչել, որովհետև այստեղ աշխատանք չունեն, կամ ունեն, բայց ուզում են ապրել ավելի բարեկեցիկ, ավելի ապահով կյանքով, դա հասկանալի է: Բայց երբ նրանք ասում են, որ ուզում են գնան Հայաստանից, որովհետև ազատությանն են կարոտ, դա ինձ համար փոքր-ինչ տարակուսելի է: Նույնիսկ՝ Միացյալ նահանգների դեպքում:
Ի՞նչ ազատություն է հայաստանցին փնտրում Ամերիկայում: Նա պատրաստվում է ելույթ ունենալ ամերիկյան հեռուստատեսությամբ և հայհոյել Թրամփի՞ն: Այո, համանման ազատություն Հայաստանում չկա՝ այստեղ այդ հնարավորությունն են տալիս միայն ֆեյսբուքն ու որոշ կայքեր: Եթե նրա նպատակը երբևէ CNN-ի եթերում հայտնվելն է և սրտի ուզածն ասելը՝ խնդիր չկա, արժե գնալ: Գուցե նա պատրաստվում է քվեարկել տարբեր տեսակի ընտրություններում՝ իմանալով, որ դրանք արդա՞ր են լինելու»: Այո, դա կարևոր ազատություն է, բայց ենթադրում եմ, որ ԱՄՆ հասնելու հաջորդ իսկ օրը նրան քվեարկելու հնարավորություն չի տրվի: Նա ուզում է բիզնես դնել՝ վստահ լինելով, որ օլիգարխիային ծառայող ու ոտից գլուխ կոռումպացված հարկայինն ու մաքսայինը նրան չե՞ն սնանկացնի, ինչպես որ դա արվում է Հայաստանում: Բայց բիզնեսում ունենալով այդ իսկապես նշանակալից ազատությունը, ենթադրում եմ, որ հայաստանցին ԱՄՆ-ում կառնչվի բազմաթիվ այլ խնդիրների:
Բայց ԱՄՆ-ի դեպքում, գոնե տեսական մակարդակով, ազատություն փնտրելու ձգտումը հասկանալի է այն պատճառով, որ Միացյալ նահանգներն ավելի ազատ, ավելի ժողովրդավար և ավելի օրինապաշտ երկիր է, քան Հայաստանը: Բայց երբ մարդիկ հայտարարում եմ, որ հանուն այդ «ոչ նյութական» բարիքների ուզում են գնալ Ռուսաստան, դա արդեն դժվար ընկալելի է: Խոսքի, ցույցերի, քաղաքական գործունեության ազատությունն այդ երկրում ավելի շատ է սահմանափակված, քան մեզ մոտ: Կոռուպցիան ավելի շատ է զարգացած, քան Հայաստանում: Էլ ընտրությունների մասին չեմ ասում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
11:30
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02