ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից հրապարակվել «Կրոնական ազատությունը աշխարհում 2016թ.-ին» խորագրով զեկույցը, որը պատրաստվել է ԱՄՆ-ի կոնգրեսի դիվանագետների կողմից:
Ըստ թուրքական «Birgun» թերթի կայքի՝ զեկույցի վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը քննադատություններ է հնչեցրել Թուրքիայի, Չինաստանի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Սուդանի հասցեին:
Ամերիկացի պաշտոնյան ասել է, որ Թուրքիայում ոչ սուննի մահմեդականները պետության կողմից պաշտպանված չեն: Մասնավորապես տեղի ալևիները, հրեաները, ինչպես նաև բողոքականները մշտապես սպառնալիքներ են ստանում:
«Թուրքիայի պաշտոնյաները շարունակում են սահմանափակել կրոնական փոքրամասնություն ներկայացնող որոշ խմբերի իրավունքները: Որոշ կրոնական համայնքներ շարունակում են պետության հետ իրենց անշարժ գույքերի վերաբերյալ խնդիրներ ունենալ»,-ասել է Թիլլերսոնը:
Վերջինիս նաև խոսել է գյուլենականների հետ կապ ունենալու մեղադրանքով Թուրքիայում ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրունսոնի ձերբակալության մասին: Նա վերջինիս ձերբակալությունը որակել է որպես անօրինական քայլ:
«Ակոս»-ում տեղ գտած տեղեկության համաձայն՝ զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Պոլսի հայոց պատրիարքի ընտրության գործընթացին: Նշվել է, որ պետությունը փորձում է միջամտել ընտրություններին:
Բացի այդ հիշատակվել է Դիարբեքիրի Սուր շրջանում եկեղեցիների պետականացմանը: Մասնավորապես նշվել է, որ սպասվում էր, որ շրջանում տեղի ունեցած բախումների հետևանքով մեծ վնաս կրելուց հետո, այդ եկեղեցիները կվերադարձվեին համապատասխան համայնքների հիմնադրամներին :
«Ոչ մահմեդական խմբերի մեծ մասը ապրում են Ստամբուլում և այլ խոշոր քաղաքներում: Հստակ թվերը չգիտենք, բայց համայնքների ներկայացրած տվյալներով Թուրքիայում ապրում է 90 հազար հայ, որից 60 հազար են հանդիսանում Թուրքիայի քաղաքացի, մնացած 30 հազարը անօրինական կարգավիճակով է գտնվում երկրում: Մնացած ոչ մահմեդական համայնքների թվերը հետևյալն են. 17հազար հրեա, 2 5 հազար կաթոլիկ հույն, 25 հազար ուղղափառ ասորի, 22 հազար եզդի, 15 հազար ռուս, 5000 եհովայի վկա, 2000 ուղղափառ հույն»,-նշված է եղել զեկույցում:
Վերջում անդրադարձ է կատարվել նաև Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայ որբերի ամառային ճամբարի ՝ «Քամփ Արմեն»-ի՝ հայկական համայնքին վերադարձնելու հարցին: Նշվել է, որ այն վերադարձնելու համար պահանջվեց ուղիղ 175 օր:
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
14:49 26.08.26
15:28 26.08.26
09:04 26.08.26
09:49 26.08.26
10:35 26.08.26
14:13 26.08.26
15:02 26.08.26
15:15 26.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02