Կանադահայ համայնքը արշավ է սկսել ադրբեջանա-կանադական գործարքի դեմ, որով նախատեսվում է կանադական արտադրության զրահափոխադրիչներ մատակարարել Ադրբեջան: Կանադայի հայ համայնքը դիմել է երկրի վարչապետին, խորհրդարանին հորդորելով նրանց արգելակել գործարքը և չսնուցել տարածաշրջանի ապակայունացման տանող ադրբեջանական քաղաքականությունը: Գործարքը կնքվել է INKAS Armored Vehicle Manufacturing ընկերության և Ադրբեջանի ներքին գործերի նախարարության միջև: Ընդ որում, խոսքը ոչ թե մահաբեր սպառազինության, այլ Ադրբեջանի ոստիկանության համար նախատեսված տրանսպորտային տեխնիկայի առաքման մասին է:
Կանադահայ համայնքի դիրքորոշման հիմքում քաղաքացիականության դրսևորումն է, արժեհամակարգը: Նրանք սկզբունքորեն կարծում են, որ իրենց երկիրը` Կանադան, չպետք է, այսպես կոչված, «ուժային» համագործակցությամբ խրախուսի մի երկրի, որն ասոցացվում է բռնության և տոտալիտարիզմի, պատերազմի և անկայունության հետ:
Ուշագրավն այն է, որ կանադահայերն այնպես են ձևակերպել իրենց պահանջը, որ համոզված ենք` դրան կմիանան Կանադայի հազարավոր քաղաքացիներ, ովքեր գուցե անգամ Հայաստանի տեղը չգիտեն, որովհետև արևմտյան հասարակությունները ցավոտ են արձագանքում ավտորիտար ռեժիմների հետ իրենց կառավարությունների կամ բիզնեսի անգամ տնտեսական համագործակցությանը:
Կանադահայ համայնքը խիստ պատասխանատու վերաբերմունք է ցուցաբերել նաև հայրենիքի` Հայաստանի հանդեպ, ընդ որում` առանց հայդատական և հայրենասիրական ավելորդ զեղումների ու ճառերի:
Գրեթե համոզված ենք, որ գործ ունենք ավտոնոմ նախաձեռնության հետ, որը թելադրված չէ Երևանից կամ Սփյուռքի որևէ կառույցից: Բանն այն է, որ կանադահայ համայնքը` թեև փոքրաթիվ է, սակայն կենսունակ ու ակտիվ է և չի տառապում այն բարդություններով, որոնք բնորոշ են մեր մեծաթիվ ու ավանդական գաղթօջախներին: Գաղտնիքը թերևս թաքնված է Կանադայի հայ համայնքի սոցիալական կառուցվածքի մեջ: Հայաստանից Կանադա են մեկնել հիմնականում մարդիկ, ովքեր հայրենիքում օրվա հացի խնդիր չեն ունեցել և երկրից հեռացել են նրա որակի, հեռանկար չունենալու հետևանքով:
Կանադա մեկնած հայաստանցիները մեծամասմբ բարձր որակավորում, որոշակի արժեհամակարգ ունեցող մարդիկ են` այն ներուժը, որ պետք է դառնար Հայաստանի միջին խավի միջուկը:
Կանադահայ փոքր համայնքն` իր քաղաքացիականությամբ և աշխարհայացքով կոնտրաստի մեջ է մտնում Ռուսաստանի հայության հետ, որն իր քանակով գերազանցում է նույնիսկ Հայաստանի բնակչությանը, սակայն ձևավորված չէ` որպես համայնք: Երբ ասում ենք ռուսահայ համայնք, պատկերացնում ենք մեկ-երկու օլիգարխների, ովքեր ռուսական իշխանության վերնախավի հետ կարողանում են լուծել իրենց բիզնեսի, ունեցվածքի հարցերը, սակայն խուլ և համր են ձևանում այն ժամանակ, երբ Ռուսաստանը միլիարդավոր դոլարների մահաբեր սպառազինություն է մատակարարում Ադրբեջանին:
Եթե Արա Աբրահամյանը կամ Սամվել Կարապետյանը հպարտանում են ռուսական վերնախավում իրենց ունեցած կապերով, բայց չեն ընդվզում Ադրբեջան ռուսական սպառազինության մատակարարումների դեմ, ապա առնվազն բարոյապես պատասխանատու են այսօրվա վիճակի համար:
Կանադահայ համայնքն անուղղակի դաս է տվել ռուսահայ էլիտային, սակայն հազիվ թե ուշքի գան մարդիկ, ովքեր կարողության և դիրքի են բացառապես հասել ռուսական արքունիքին քծնելու հետևանքով:
Հեղինակ՝ Սարգիս Արծրունի
1in.am
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44