«Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի «Տանգո» ընկերությունը չի շտապում իրացնել Հանրապետության հրապարակի վրա գտնվող կառավարական երկրորդ շենքը: Այն, ինչպես հայտնի է, դատարկվեց Էռնեկյանի պահանջով: Շենքում գործող «Արարատ» ռեստորանը փակվեց, Արտաքին գործերի և Էներգետիկայի նախարարությունները տեղափոխվեցին, գրախանութները՝ նույնպես: Վերջինը շենքից հեռացավ «Նոյյան տապան» գրատունը: 2016-ի սեպտեմբերից շենքը, փաստորեն, դատարկ է, բայց նոր տերը չի շտապում շինարարություն սկսել: «Տանգոն», ինչպես հայտնի է, փոքր գին չի վճարել՝ 51 մլն. դոլարից ավելի: Նույնիսկ լուրեր են շրջում, որ Էռնեկյանը հրաժարվել է հյուրանոց կառուցելու մտադրությունից: Լուրեի իսկությունն ընկերությունից ճշտել չհաջողվեց: Տնօրենը Հայաստանում չէ: Մեզ պատասխանեց գործարարին պատկանող «Հայփոստ» և «Զվարթնոց» ընկերությունների մամուլի պատասխանատու Գևորգ Աբրահամյանը և ասաց, որ որևէ տեղեկություն չկա, թե Էռնեկյանը հրաժարվում է շենքից. «Դա հնարավոր չէ, խոսքն ավարտված գործարքի մասին է: Եթե շինարարություն սկսվի, անպայման կհայտնենք հանրությանը»: Ի՞նչ պայմաններ էր դրել մեր կառավարությունն ընկերության առաջ: Արդյոք պայմանագրում նշված էր իրացման վերջնաժամկետ: Պետգույքի կառավարման վարչությունից ասացին, որ չեն կարող բացահայտել բիզնես պայմանագրի մանրամասները, բայց. «Գնորդը հայտարարել է հյուրանոց կառուցելու նպատակի մասին, գույքը նա ձեռք է բերել շուկայական գնով, և միակ պայմանը, որը դրվել է ձեռք բերողի առաջ, արտաքին տեսքի պահպանությունն է: «Տանգո» ընկերությունը պարտավորագիր է տվել մշակույթի նախարարությանը, որ կպահպանի շենքի արտաքին տեսքը, քանի որ այն պատմամշակութային ժառանգություն է և հուշարձան: Մնացածը ներդրողի գործն է: Որևէ ժամանակացույց կամ հատուկ պարտավորություն չունի»: Ստացվում է, որ Էռնեկյանն անվերջ կարող է ձգձգել շենքի իրացումը կամ կողպել դռները և, ասենք, մի 20 տարով հեռանալ Հայաստանից, ու այս կառույցն աստիճանաբար կարժանանա «Սևան» հյուրանոցի կամ ՀԱՄԽ-ի շենքի ճակատագրին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
13:41
13:22
13:08
10:58
10:46
10:22
10:03
20:55
20:33
17:46
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02