Իրանը մոտ ապագայում ակնկալում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը, գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Իրանի իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Բահրամ Ղասեմիի հայտարարությանը:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ այցի ամսաթիվը հայտնի դառնալուն պես իրենք հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ և կխոսեն սպասվելիք հանդիպման այլ մանրամասների մասին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Էրդողանն ընդունել է Անկարա ժամանած Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերիին:
1979թ.-ից ի վեր Բաղերին դարձավ Իրանի առաջին ԳՇ պետը, որ ժամանեց Թուրքիա: Հայտնի է, որ Բաղերին և Էրդողանը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակն ու հակաահաբեկչական պայքարի շրջանակում թուրք-իրանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Ավելի ուշ թուրքական մամուլում տարածվեց տեղեկություն, ըստ որի Իրաքի հյուսիսում Իրանի և Թուրքիայի ԶՈւ-երը քուրդ զինյալների դեմ գործողություններ կձեռնարկեն Քանդիլում, Ավաշինում, Չեմչուում, Բաթուֆայում, Զափում և Բերվարիում: Թուրքական և իրանական կողմերը պատրաստվում են համագործակցել նաև Սիրիայում:
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
11:30
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02