Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին երկրների միջև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի կնքման 20-ամյակի առթիվ: Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«1997 թվականի պայմանագիրը սկիզբ է դրել Ռուսաստանի և Հայաստանի միջպետական կապերի ժամանակակից փուլին: Այդ կարևոր փաստաթղթի ստորագրումը պայմաններ է ստեղծել քաղաքական երկխոսության ընդլայնման, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մարդասիրական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության որակյալ աճի համար»,- ասված է հեռագրում:
Պուտինը բարձր է գնահատել ռուս-հայկական հարաբերությունների զարգացումը: Մոսկվան և Երևանն արդյունավետ համագործակցում են եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում, համակարգում են տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերը:
Ռուսաստանի նախագահը հաստատել է ռուս-հայկական կապերի ամբողջ համալիրի հետագա զարգացմանն ուղղված ակտիվ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը՝ ի նպաստ երկու եղբայրական ժողովուրդների:
Ավելի վաղ հաղորդվել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակի կապակցությամբ:
«Մեր երկրների երկկողմ փոխգործակցության ռազմավարական բնույթը բազմապատկվում է միջազգային բազմակողմ և տարածաշրջանային հարթակներում կառուցողական գործընկերությամբ: Երևանն ու Մոսկվան ակտիվ մասնակիցներ և հուսալի դաշնակիցներ են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների առաջմղման մասշտաբային խնդիրների լուծման և Հարավային Կովկասում ու ընդհանուր առմամբ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում հանուն խաղաղության, կայունության ու անվտանգության ապահովման Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ամրապնդման գործում:
Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման գործում»,- ասվում է շնորհավորական ուղերձում։
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
14:49 26.08.26
15:28 26.08.26
09:04 26.08.26
09:49 26.08.26
10:35 26.08.26
14:13 26.08.26
15:02 26.08.26
15:15 26.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02