Գերմանացի դատախազները ուզում են փակել ԷսԷս-ի 96-ամյա նախկին բժշկի դեմ գործը, քանի որ նա ֆիզիկապես ու մտավոր առումով անընդունակ է կանգնել օրենքի առջև: Բի-Բի-Սի-ն գրում է, որ Հուբերտ Ցաֆկեն մեղադրվում է 1944 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին Օսվենցիմ- Բիրկենաու համակենտրոնացման ճամբարում 3681 մարդու սպանության հանցակցության մեջ:
Նախկին բժշկի գործի քննությունը մի քանի անգամ հետաձգվել է նրա առողջական վիճակի պատճառով: Մեղադրող կողմը հավաքել է ապացույցներ, որ այն բաժանմունքի աշխատակիցները, որտեղ ծառայել է Ցաֆկեն, պատասախանատու են եղել գազային խցիկների համար և արյուն են վերցրել հոսպիտալացված կին- բանտարկյալներից:
ԷսԷս-ի նախկին բժիշկը հերքում է մեղադրանքը, որ օգնել է սպանել բանտարկյալներին և պնդում է, որ բուժել է միայն վիրավոր զինվորներին և ԷսԷս-ի անդամներին:
Լեհական դատարանը պատերազմի ավարտից հետո նրան 4 տարվա ազատազրկման էր դատապարտել: Նա ազատ էր արձակվել 1951 թվականին: Բայց 2014 թ. գերմանացի դատախազների կողմից հարցաքննության ժամանակ նա հերքել էր, որ աշխատել է Օսվենցիմում: Ավելի ուշ նա խոստովանել էր, որ եղել է այնտեղ, բայց ասել էր, որ մինչև պատեազմի ավարտը չի իմացել գազային խցիկների և դիակիզարանների մասին:
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
11:30
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02