Պառլամենտում ավարտվում է հերթական քառօրյան, որը վերջինն էր այս նստաշրջանում: Նույն դեմքերով և նույն թեզերն արդեն որերորդ անգամ բարձրացրած պատգամավորներն ուղղակի հոգնատանջ կերպով փորձում էին մնալ «գծի մեջ»:
Բյուջի քննարկումներն անցան գրեթե դատարկ դահլիճում և բավականին ձանձրալի ընթացք ունեցան: Այնպիսի տպավորություն է, որ պետբյուջեի քննարկումները վերածվել են հաշվապահական հաշվառման դասախոսության:
Նաիրա Զոհրաբյանը բյուջեի կատարողականի ժամանակ իր ելույթում զայրացած նշեց. «Շատ բարձրաստիճան պաշտոնյաներ ոչ Մանթաշովի, ոչ էլ Ռոկֆելլերի «պրյամոյ» ժառանգները չեն, սակայն այնպես է ստացվում, որ առավելապես նրանց քենիները, բաջանաղներն ու հատկապես զոքանչները, սկսում են հարստանալ: Ու այդ պաշտոնյաները կարող են պապայի արև երդվել, որ իրենց միլիոնները օրինավոր են»:
Նիկոլ Փաշինյանն իրեն բնորոշ ելույթում հայտարարեց, որ ՀՀ դեմքն ու ողնաշարը պետք է լինեն ոչ թե գյուղատնտեսությունը, այլ բարձր արդյունաբերական ինդուստրիան:
Միքայել Մելքումյանը ելույթը փորձում էր կառուցել կառուցողական դաշտում. «Կարծում եմ՝ խնդիրն այն է, որ մենք չենք կարողանում պարզ և վստահելի խաղի կանոններ մշակել, իսկ դա քաղաքական խնդիր է»:
Լևոն Զուրաբյանը իր ելույթը տեղափոխեց ավելի խորհրդապաշտական դաշտ, նա հայտարարեց, որ նախկինում իրենց արած բոլոր կանխատեսումներն ու գնահատականներն իրականացան. «Չեմ հասկանում՝ ՀԱԿ-ում շամաննե՞ր են, մարգարենե՞ր, թե՞ պայծառատեսներ, որ ամեն ինչ այսքան լավ, ճշգրտորեն կանխատեսում են ու գնահատում»:
Մեկ տասնյակ պառլամենտականով երկրում պառլամենտարիզմ կառուցելը ֆանտազիայի ժանրից է, իսկ երկրի թիվ մեկ ֆինանսական փաստաթղթի քննարկման վերաբերյալ արհամարական դիրքորոշումը քաղաքական անադեկվատություն է:
Հ.գ. Պատգամավորները հերթական անգամ բարձրաձայնեցին գործադրի ներկայացուցիչների՝ առաջին դեմքով քննարկումներին ներկայանալը: Իրականում վատ բան չեն ասում, սակայն նույն այդ օրենսդիրները, նախևառաջ իրենց գործընկերներին պետք է հրավիրեն նիստերի դահլիճ, որպեսզի գոնե ֆիզիկապես ներկա գտնվեն քննարկումներին, թե չէ ստացվում է, որ երկրի համար կարևորագույն նախագծերը 3-4 հոգով են քննարկվում: Այս պարագայում գործադիրը, թե առաջին դեմքով կներկայան, թե երկրորդ, արդեն էական չէ:
18:51
18:35
18:16
17:15
16:52
16:34
12:27
12:02
10:19
10:00
10:33
09:49
09:34
09:34
09:17
09:02
20:12
20:02
18:05
18:00
09:02 19.10.26
20:02 18.10.26
20:12 18.10.26
09:34 19.10.26
09:17 19.10.26
09:34 19.10.26
10:33 19.10.26
10:19 20.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02