ԿԺԴՀ-ի գործողությունները համաշխարհային սպառնալիք են պարունակում և համաշխարհային արձագանք պահանջում: Այդ մասին Էստոնիայում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, գրում է ТАСС-ը:
«Հյուսիսային Կորեայի պահվածքը համաշխարհային սպառնալիք է, որը պահանջում է միասնական համաշխարհային պատասխան»,- ասել է նա Տալլինում պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական նիստի մեկնարկից առաջ:
«Մենք կոչ ենք արել ԿԺԴՀ-ին ամբողջությամբ համապատասխանել ՄԱԿ-ի բոլոր բանաձևերին, հրաժարվել իր միջուկային և հրթիռային ծրագրից, խուսափել հետագա փորձարկումներից, միանալ կառուցողական երկխոսության»,- հավելել է Յենս Սթոլթենբերգը:
Նա ընդգծել է, որ «միջազգային համայնքի բոլոր անդամները պետք է ամբողջությամբ պահպանեն Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները»:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները սեպտեմբերի 3-ին պաշտոնապես հայտարարել են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար նախատեսված ջրածնային ռումբի բարեհաջող փորձարկման մասին: Հզոր միջուկային փորձարկման հրամանը տվել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Հարավային Կորեայի պաշտպանական կոմիտեի փոխանցմամբ՝ պայթյունի ուժգնությունը եղել է 100 կիլոտոննա, ինչը բավական է մի ամբողջ քաղաք վերացնելու համար:
Նշենք, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում Կորեական թերակղզու շուրջ ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել: Արևմուտքը Փհենյանից պահանջում է վերջ տալ միջուկային փորձարկումներին ու դադարեցնել միջուկային ծրագրի զարգացումը՝ սպառնալով հակառակ դեպքում ռազմական միջամտության դիմել: Մինչդեռ պաշտոնական Փհենյանն անտեսում է կոչերն ու իր հերթին սպառնում միջուկային զենքով ջախջախիչ հարված հասցնել ԱՄՆ-ին:
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
11:30
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02