Օրերս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լույս տեսավ Ժամագիրքը, որը քրիստոնեական եկեղեցու հնագույն երաժշտածիսական մատյաններից է, հայ եկեղեցական արարողակարգին և տոներին պատշաճեցված աղոթքների, հոգևոր երգերի, քարոզների հիմնական ժողովածուն:
Նախաձեռնության հեղինակը «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի հիմնադիր նախագահ Արթուր Ջանիբեկյան է:
Ժամագիրքը եվրոպական նոտագրությամբ երբևէ չի հրատարակվել: Այն 1877 թվականին Համբարձում Լիմոնջյանի հայկական նոտագրության համակարգով գրառել է երաժշտագետ, կոմպոզիտոր Նիկողայոս Թաշճյանը: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Երևանի Կոմիտասի անվ. պետ. կոնսերվատորիայի ֆոլկլորագիտության ամբիոնի դասախոսների և ուսանողների համատեղ ջանքերով ժամագիրքը փոխադրվել է եվրոպական նոտագրության: 960 էջից բաղկացած այս ակադեմիական հրատարակությունը՝ Ժամագիրքը, ներկայումս թվայնացված է, հագեցված երաժշտագիտական նախաբանով, գրքում հանդիպող եզրերի (տերմինների) բառարանով, երգային նմուշների ամբողջական ցանկով՝ այս ամենը հայերեն և անգլերեն:
Մի քանի ամիս առաջ նույն հիմնադրամի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ վերահրատարակվել էր Մակար Եկմալյանի երգչախմբի համար գրված Սուրբ Պատարագը: Գիրքը վերահրատարակվում է նոտագրության ժամանակակից չափանիշներին համապատասխան, լատինատառ տրանսլիտերացիայով, երաժշտագիտական նախաբանով, վերլուծություններով և դրանց անգլերեն թարգմանությամբ` հայ եկեղեցու գլխավոր ծեսի` այս կարևորագույն նմուշը միջազգային հանրությանը և սփյուռքին հասանելի դարձնելու համար:
Հաշվի առնելով, որ պատմական և գեղարվեստական արժեք ներկայացնող այս երաժշտությունը գրեթե ներկայացված չէ միջազգային երաժշտասեր հանրությանը, 2014 թ. «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի ձևավորած աշխատանքային խումբը՝ կազմված Հայաստանի առաջատար երաժշտագետներից, ստանձնեց ժողովրդական, աշուղական և հոգևոր երաժշտության`ձեռագիր և նախկինում տպագրված նոտաների ուսումնասիրությունը:
Արդյունքում՝ ընտրվեցին երաժշտական ամենաարժեքավոր նմուշները և սկսվեց դրանց թվայնացման ու վերահրատարակման գործընթացը, ինչպես նաև ձեռնարկվեց հայերեն տեքստերի լատինատառ տրանսլիտերացիայի (տառադարձության) և ծանոթագրական նյութերի պատրաստումն ու դրանց անգլերեն թարգմանությունը:
Շնորհիվ այս նախագծի` վերջապես, 100 տարի անց, իրականացավ Կոմիտաս Վարդապետի ծրագիրը. լույս տեսավ նրա կողմից կազմված «Հազար ու մի խաղ» 100 ժողովրդական երգերի ընտրանին, որն անվճար հատկացվելու է գրադարաններին, ուսումնական և հոգևոր հաստատություններին, աշխարհասփյուռ հայ համայնքներին և այլն:
Հարյուրից ավելի մարդկանց արդյունավետ համագործակցության շնորհիվ ստեղծվեց առցանց երաժշտական ձայնադարան, տեսադարան և գրադարան` http://www.armenianmusic.am/ հասցեով, որտեղ զետեղված են հայ ժողովրդական, հոգևոր և աշուղական երաժշտության հարյուրավոր գոհարներ` Հայաստանի լավագույն երաժիշտների բարձրաճաշակ ավտենտիկ կատարումներով: Բոլոր հոգևոր և ժողովրդական ստեղծագործությունները ներկայացված են նաև համապատասխան նոտաներով: Կայքն այսուհետ հասանելի է նաև IOS և Android օպերացիոն համակարգերի համար:



15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
13:41
13:22
13:08
10:58
10:46
10:22
10:03
20:55
20:33
17:46
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02