Այսօր Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնախնդրին, կարևորեց Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային ճանաչումը:
«Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ընդունում է եռանախագահների առաջարկները որպես բանակցային հիմք, իսկ Ադրբեջանը դրանք մերժել է: Պարզ է, որ չի կարող հանգուցալուծում լինել, մինչև Ադրբեջանը չընդունի միջազգային սկզբունքները»,-ասաց նա:
Նախարարը նկատեց, որ փոխարենը Բաքուն նախընտրում է մտացածին սցենարներ հորինել և համանախագահներին երևակայական առաջարկություններ վերագրել:
«Այս մտավարժանքներն իրականության հետ կապ չունեն: Ինչպես ասում են՝ ստի ոտքը կարճ է: Ամեն անգամ, երբ եռանախագահները հայտարարություններ են անում, ջրի երես է ելնում, թե որքան իրականությունից հեռու են ադրբեջանական կեղծիքները և որքան համահունչ է Հայաստանի դիրքորոշումը միջազգային հանրության դիրքորոշմանը»,-ասաց նա և նշեց, որ միջազգային միջնորդների դիրքորոշումներն արտահայտված են հինգ հայտարարություններում։
Ըստ նրա՝ Ադրբեջանը փորձում է խաթարել բանակցային գործընթացը: «Բաքուն շարունակում է հակադրվել միջազգային հանրության և Հայաստանի ջանքերին, չի հարգում պայմանավորվածությունները»,-ասաց նա և նշեց, որ համանախագահների հասցեական հայտարարություններն ուղղված են Ադրբեջանին ուշքի բերելուն:
«Ադրբեջանն անտեսում է եռանախագահների կոչերը, ինչը հարված է հասցնում բանակցային գործընթացին, խորացնում է անվստահությունը: Հայաստանը և Արցախը խնդրի խաղաղ կարգավորման ջատագովն են, բանակցային ճանապարհին այլընտրանք չկա, և այս կարծիքին են համանախագահ երկրները»,-ասաց նա նշեց, որ դա է պատճառը, որ բանակցություններից, հանդիպումներից Հայաստանը չի հրաժարվում:
Արցախի լիակատար մասնակցության վերաբերյալ Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Արցախը պետք է ունենա իր որոշիչ ձայնը: Նա նշեց, որ համանախագահները կիսում են այս կարծիքը, և Հայաստանը հետևողական աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ:
«Հիմնահարցի հանգուցալուծումը պետք է հաշվի առնի Արցախի իրավունքները: Լեռնային Ղարաբաղը չի կարող դուրս մնալ միջազգային գործընթացներից միայն այն պատճառով, որ դրան դեմ է Ադրբեջանը, որը ընդհանրապես դեմ է մարդու իրավունքներին»,-ասաց նա:
Անդրադառնալով «Ադրբեջանական լվացքատուն» անունը ստացած սկանդալին՝ նախարարն ասաց, թե ճիշտ է, որ ուրիշի վրա ցեխ շպրտողների ձեռքերը՝ մինչև արմունկները, և նույնիսկ դեմքը ցեխոտվում են:
tert.am
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02