Տեխասում Հանրապետական կուսակցության համագումարի ընթացքում ներկաները ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին կոչ են արել 2028 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվել որպես Հանրապետական կուսակցության թեկնածու։ Ինչպես փոխանցում է CNBC-ն, Վենսի ելույթի ժամանակ դահլիճում հնչել են «Ջեյ Դի՝ 48» վանկարկումները՝ ակնարկելով, որ նա կարող է դառնալ ԱՄՆ 48-րդ նախագահը։ Վենսն իր հերթին չի մեկնաբանել 2028 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը՝ ընդգծելով, որ այս պահին առաջնահերթությունը նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններն են։ «Մենք պետք է հոգ տանենք գործերի մասին այս նոյեմբերին։ Դրանից հետո կմտահոգվենք, թե ինչ կլինի հետագայում»,– հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս օգոստոսի սկզբին հայտարարել էր, որ Հանրապետական կուսակցության հաջորդ նախագահի թեկնածուի հարցը քննարկելու համար դեռ վաղ է։ «Այժմ շատ վաղ է այդ մասին մտածել»,– ասել էր Թրամփը՝ մեկնաբանելով ամերիկյան ԶԼՄ-ների հրապարակումները, որոնց համաձայն՝ ինքը Հանրապետական կուսակցության դոնորներին, իբր, կոչ էր արել պատրաստվել Վենսի թեկնածությանը աջակցելուն։ ԱՄՆ-ի հաջորդ նախագահական ընտրությունները նախատեսված են 2028 թվականի նոյեմբերին։
16:04
15:44
15:21
15:03
10:02
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
10:02 30.10.26
15:03 31.10.26
15:21 31.10.26
15:44 31.10.26
16:04 31.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02