ARM | RUS |

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է սոցփաթեթով սպասարկման նոր կարգը

22.09.17 | 12:43

Հայաստանում հոկտեմբերի 1-ից կգործի սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նոր կարգը: Այդ առթիվ առողջապահության նախարարությունը հրապարակել է շահառուների կողմից առավել հաճախ տրվող հարցերն իրենց պատասխաններով:

Պայմանագրի շրջանակներում բժշկական օգնություն ստանալու համար ի՞նչ փաստաթղթեր է հարկավոր ներկայացնել բժշկական կազմակերպություն:

Անհրաժեշտ է ներկայացնել Ձեր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ 2018թ. հունվարի 1-ից՝ նույնականացման քարտը:

Որտե՞ղ կարող եմ անցնել կանխարգելիչ բժշկական քննություն:

Պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն կարող եք անցնել ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված ցանկում (http://moh.am/uploads/2621havelvac.pdf) ընդգրկված ցանկացած բժշկական կազմակերպությունում, այդ թվում` նաև հիվանդանոցային:

Ի՞նչ է նշանակում կանխարգելիչ բժշկական քննության պարտադիր պայման լինելը:

Կանխարգելիչ բժշկական քննությունն անցնելը սոցիալական փաթեթի շահառուների համար պարտադիր է: Կանխարգելիչ բժշկական քննություն անցնելն ակտիվացնում է սոցիալական փաթեթով նախատեսված ծառայությունները տվյալ և հաջորդ տարվա համար:

Եթե չեմ հասցրել անցնել կանխարգելիչ բժշկական քննություն, և առաջացել է անհետաձգելի բուժօգնություն ստանալու անհրաժեշտություն, բուժծառայությունները կտրամադրվե՞ն թե ոչ:

Այո, Շահառուն իրավունք ունի առողջապահական փաթեթից (առողջության ապահովագրությունից) օգտվելու՝ անկախ բժշկական քննություն անցած լինելու հանգամանքից:

ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն[1] որոշման համաձայն՝ կանխարգելիչ բժշկական քննություն անցնելն ազդում է միայն սոցիալական փաթեթով նախատեսված հետևյալ ծառայությունների վրա՝

  • հանգստի ապահովում` ՀՀ-ում և ԼՂՀ-ում,
  • հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում,
  • ուսման վճար,
  • ի լրումն առողջապահական փաթեթի՝ առողջության ապահովագրության լրացուցիչծառայությունների փաթեթի ձեռքբերում:

Եթե մինչև 2017թ. հոկտեմբերի 1-ն արդեն անցել եմ կանխարգելիչ բժշկականքննություն, հիմա նորի՞ց պետք է անցնեմ այն:

Ոչ, Դուք պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելու Ձեր պարտավորությունը կատարել եք: Օրացուցային տարվա ընթացքում (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը) սոցիալական փաթեթի շրջանակներում Դուք կարող եք միայն մեկ անգամ անցնել կանխարգելիչ բժշկական քննություն: Ընդ որում, եթե Դուք կանխարգելիչ բժշկական քննություն անցել եք տարվա երկրորդ կեսին, ապա հաջորդը կարող եք անցնել ոչ շուտ, քան վեց ամիս անց:

Պե՞տք է զանգահարել ապահովագրական ընկերություն մինչև բժշկին դիմելը։

Այո, եթե Շահառուն ցանկանում է ստանալ Պայմանագրով նախատեսված ծառայություններն, ապա անհրաժեշտ է զանգահարել ապահովագրական ընկերության շուրջօրյա հեռախոսահամարով:

Սակայն, եթե, օրինակ, որոշակի գանգատով դիմում եք բժշկի ամբուլատոր խորհրդատվություն ստանալու համար, ապա այդ դեպքում ապահովագրական ընկերությանը զանգահարելու անհրաժեշտություն չկա, քանի որ ամբուլատոր բուժօգնությունը (բացառությամբ հատուկ և դժվարամատչելի հետազոտությունների) ապահովագրության պայմանագրով չի տրամադրվում:

Ի՞նչ կարգով է իրականացվում Շահառուին ցուցաբերված բժշկական օգնության դիմաց վճարումը: Կարո՞ղ եմ արդյոք վճարովի հիմունքներով բուժում ստանալուց հետո իմ կողմից կատարված վճարումների ՀԴՄ կտրոնները ներկայացնել ապահովագրական ընկերությանը՝ ծախսերի փոխհատուցում ստանալու համար:

Շահառուին ցուցաբերված բժշկական օգնության դիմաց հատուցումն իրականացվում է անմիջապես բժշկական կազմակերպությանը համապատասխան գումարներ վճարելու միջոցով:

ՀՀ կառավարության որոշման և ապահովագրության պայմանագրի համաձայն՝ ապահովագրական ընկերությունը Շահառուի կողմից կատարված բուժօգնության ծախսերի համար Շահառուին ուղղակի հատուցում չի կարող իրականացնել:

Պայմանագրով ատամնաբուժական ծառայությունները հատուցվու՞մ են, թե ոչ:

Ոչ, ապահովագրության պայմանագրով ատամնաբուժական ծառայությունները չեն հատուցվում:

Արդյո՞ք ամբուլատոր դեղորայքի գծով ծախսերը ընդգրկված են ապահովագրական ծածկույթում:

Ոչ, ապահովագրության պայմանագրով ամբուլատոր դեղորայքը չի հատուցվում:

Արդյո՞ք հատուցում նախատեսվում է ակնաբուժական ծառայությունների, ինչպես նաև ակնոցների, կոնտակտային լինզաների ձեռքբերման համար:

Ակնաբուժական ծառայությունների մասով տրամադրվում են միայն հիվանդանոցային պայմաններում իրականացվող աչքի վիրահատությունները: Ակնոցների, ապակիների, կոնտակտային լինզաների մասով ապահովագրության պայմանագրով հատուցում չի նախատեսվում:

Հատուցվու՞մ է, արդյոք, քթի միջնապատի վիրահատությունը:

Այո, քթի միջնապատի վիրահատությունը ներառված է ապահովագրական ծածկույթում: Չեն հատուցվում քթի այն վիրահատությունները, որոնք կատարվում են կոսմետիկ և/կամ էսթետիկ նպատակներով:

Հատուցվո՞ւմ է, արդյոք, նշիկների հեռացման վիրահատական միջամտությունը (տոնզիլէկտոմիա):

Այո, նշիկների հետ կապված ցանկացած վիրահատական միջամտություն ներառված է ապահովագրական ծածկույթում:

Եթե շտապօգնություն ենք կանչում, հատուցվու՞մ է:

Համաձայն ՀՀ կառավարության 2004 թ. մարտի 4-ի N 318-Ն որոշման[2]՝ շտապօգնության ծառայություններն անվճար են, հետևաբար դրանց մասով ապահովագրության պայմանագրով հատուցում չի նախատեսվում:

Հատուցվո՞ւմ է, արդյոք, հղիության վարումը և ծննդաբերությունը:

Համաձայն ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի N 318-Ն որոշման՝ հղիության վարման և ծննդաբերության հետ կպված ծառայություններն անվճար են, հետևաբար դրանց մասով ապահովագրության պայմանագրով հատուցում չի նախատեսվում:

Ապահովագրության պայմանագրով ներառվո՞ւմ է, արդյոք, արտահիվանդանոցային (ամբուլատոր) բժշկական օգնությունը, ներառյալ` խորհրդատվությունները և ախտորոշիչ հետազոտությունները:

Ապահովագրության պայմանագրով արտահիվանդանոցային ծառայություններից ներառված են միայն.

  • վնասվածքների առաջնային բուժօգնությունը,
  • հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները:

Արտահիվանդանոցային մյուս ծառայությունները ներառված չեն Պայմանագրում:

Սոցիալական փաթեթի և ապահովագրության պայմանագրի շրջանակներից դուրս Դուք կարող եք անվճար ստանալ արտահիվանդանոցային ծառայություններ Ձեզ սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով: Մանրամասների համար կարող եք դիմել Ձեր տեղամասային ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություն կամ զանգահարել ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ +374 10 52-88-72 և 8003 հեռախոսահամարներով:

Կարո՞ղ եմ, արդյոք, ապահովագրության պայմանագրի շրջանակներում օգտվել ֆիզիոթերապևտիկ միջոցառումներից և բուժումից կամ ենթարկվել պլաստիկ վիրահատության:

Ոչ, Դուք չեք կարող օգտվել ֆիզիոթերապևտիկ միջոցառումներից և բուժումից կամ ենթարկվել պլաստիկ վիրահատության, քանի որ նշված ծառայությունները ներառված չեն ապահովագրական ծածկույթում:

Արդյո՞ք, հիվանդանոցային բուժման ընթացքում կատարվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները տրամադրվում են պայմանագրով:

Եթե Ձեր հիվանդանոցային բուժօգնությունը ներառված է պայմանագրում, ապա հիվանդանոցային բուժման ընթացքում իրականացվող լաբորատոր-գործիքային բոլոր հետազոտությունները ներառված են բուժման արժեքի մեջ, և Դուք որևէ վճարումներ չեք կատարում դրանց համար:

Ապահովագրության պայմանագրով կարո՞ղ եմ բժշկական օգնություն ստանալ չարորակ նորագոյացությունների կապակցությամբ:

Ապահովագրության պայմանագրով հատուցվում են չարորակ նորագոյացությունների միայն վիրահատական և ճառագայթային բուժումները:

Ապահովագրության պայմանագրով կարո՞ղ եմ հիվանդանոցում բժշկական օգնություն ստանալ ողնաշարի հիվանդությունների կապակցությամբ:

Ողնաշարի, ինչպես նաև միջողային սկավառակների (դիսկերի գրիժաների և պրոթրուզիաներ) վիրահատական միջամտությունները հատուցվում են, իսկ ողնաշարի միջողային սկավառակների ախտահարումների, ողնաշարի դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխությունների (պրոթրուզիաներ, ճողվածքներ և այլն), կեցվածքի խախտման շեղումների, սկոլիոզի, կիֆոզի, լորդոզի, օստեոխոնդրոզի ոչ վիրահատական բուժօգնությունը պայմանագրով ենթակա չէ հատուցման: Սակայն, վերը թվարկվածների կապակցությամբ բժշկի ցուցմամբ նշանակված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները հատուցվում են ապահովագրության պայմանագրով:

Արդյոք, կարո՞ղ եմ բժշկական օգնություն ստանալ քրոնիկ հիվանդությունների կապակցությամբ:

Քրոնիկ հիվանդությունների ոչ վիրահատական բուժումը (օրինակ՝ ռևմատոիդ արթրիտ, շաքարային դիաբետ, քրոնիկ գաստրիտ, քրոնիկ խոլեցիստիտ, թոքերի էմֆիզեմա, հիպերտոնիկ հիվանդություն, բրոնխիալ ասթմա, սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային հիպերտոնիա և այլն) ապահովագրության պայմանագրով չի հատուցվում՝ բացառությամբ կյանքին վտանգ սպառնացող սրացումների/բարդությունների անհետաձգելի հիվանդանոցային բուժման:

Կարո՞ղ է, արդյոք, մերժվել ծառայության տրամադրումն այն հիմնավորմամբ, որ հիվանդությունը քրոնիկ է, եթե ես առաջին անգամ եմ հիվանդացել և նախկինում առողջական խնդրով բժշկի չեմ դիմել։

Այո, նման դեպքեր հնարավոր են, քանի որ հիվանդությունը հենց առաջին ախտորոշման ժամանակ կարող է որակվել որպես քրոնիկ:

Հիվանդասենյակի գծով ծախսերը հատուցվու՞մ են ապահովագրական ընկերության կողմից:

Այո, ստացիոնար բուժման ընթացքում հիվանդի՝ ընդհանուր հիվանդասենյակում գտնվելու ծախսերը ներառված են բուժման արժեքի մեջ, հետևաբար Շահառուն դրա համար չի վճարում:

Եթե Շահառուն հրաժարվում է ընդհանուր հիմունքներով իրեն հատկացվող հիվանդասենյակից և ցանկանում է օգտվել առանձացված կամ լրացուցիչ հարմարություններով հիվանդասենյակից, ապա դրա համար Շահառուն պետք է վճարի սեփական միջոցների հաշվին (ապահովագրական ընկերությունը չի հատուցում այդ ծախսը):

Եթե Շահառուն սուր վիճակում դիմել է հիվանդանոց (օրինակ՝ ինսուլտ, սրտամկանի ինֆարկտ և այլն), արդյոք կարո՞ղ է բուժօգնություն ստանալ ապահովագրության պայմանագրի շրջանակներում:

Այո, Շահառուին անհետաձգելի հիվանդանոցային բուժում պահանջող և/կամ սուր վիճակներում ցուցաբերված հիվանդանոցային բժշկական օգնությունը ներառված է ապահովագրության պայմանագրի ծածկույթում:

Արդյո՞ք, սահմանված է Շահառուին ցուցաբերված բժշկական օգնության դիմաց հատուցման տարեկան առավելագույն գումար (ապահովագրական գումար):

Ապահովագրության պայմանագրով Շահառուին ցուցաբերվող բժշկական օգնության գծով տարեկան ընդհանուր կարող է առավելագույնը վճարվել 10 մլն ՀՀ դրամ:

Ինչպե՞ս կարող եմ ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն և լրացուցիչ պարզաբանումներ ապահովագրության պայմանագրի շրջանակներում հատուցվող կամ չհատուցվող ծառայությունների և այլ հարցերի վերաբերյալ:

Հարցերի և պարզաբանումների համար կարող եք դիմել Ձեզ սպասարկող ապահովագրական ընկերության կապի հետևյալ միջոցներով` հեռախոս, էլ. փոստ:

Ո՞ւմ կարող եմ դիմել բողոքների դեպքում

Բողոքների դեպքում կարող եք զանգահարել ապահովագրական ընկերության շուրջօրյա գործող հեռախոսահամարով, ինչպես նաև կարող եք գրավոր դիմում ներկայացնել ապահովագրական ընկերությանը: Ապահովագրական ընկերությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կպատասխանի Ձեր բողոքին:

Սահմանված ժամկետում պատասխանը չստանալու կամ ապահովագրական ընկերությանը պատասխանը Ձեզ չբավարարելու դեպքում Դուք իրավունք ունեք դիմելու Ֆինանսական համակարգի հաշտարարին: Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելով` Դուք ոչինչ չեք կորցնում, քանի որ Հաշտարարի ծառայություններն անվճար են, պահանջի քննության գործընթացը պարզ է և կարճ: Գործի քննության ընթացքում չկա իրավապաշտպանի անհրաժեշտություն, և ապահովվում է տեղեկատվության գաղտնիություն: Հաշտարարի որոշումը Ձեզ համար պարտադիր է միայն այն դեպքում, երբ համաձայն եք դրա հետ: Իսկ եթե համաձայն չեք Հաշտարարի որոշման հետ, Դուք կարող եք Ձեր պահանջը ներկայացնել նաև դատարան: Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի տվյալներն են`

ՀՀ, 0010 ք. Երևան, Մ. Խորենացի փողոց 15
«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
Հեռախոս` (+ 374 60) 70-11-11
Ինտերնետային էջ՝ www.fsm.am
Էլ. փոստ` [email protected]

Հնարավո՞ր է փոխել ապահովագրական ընկերությունը:

Ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում փաթեթով նախատեսված ծառայությունների ստացման համար առնվազն մեկ անգամ դիմած Շահառուն իրավունք ունի գրավոր դիմելու Հայաստանի Հանրա­պետության առողջա­պահության նախարարություն՝ պահանջելով հաջորդ տարվա համար բացառել նույն ապահովագրական ընկերության հաճախորդը լինելու հնարավորությունը: Դիմումը ներկայացրած Շահառուն հաջորդ տարի պատահականության սկզբունքով կապահովագրվի Ծրագրին մասնակցող մեկ այլ ապահովագրական ընկերությունում:


Եմենում սրվող hակամարտnւթյան հետևանքով առնվազն 46 հազար մարդ է տեղահանվել. ՄԱԿ

Եմենում սրվող hակամարտnւթյան հետևանքով առնվազն 46 հազար մարդ է տեղահանվել....

17:08

ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը նկատվել է Սև ծովի չեզոք գոտում

ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը նկատվել է Սև ծովի չեզոք...

16:55

Արմեն Գրիգորյանը հանդգնում է խոսել Ապրիլյանի մասին, ասել մի բան, որ անգամ ադրբեջանgիները չեն ասում. Մամիջանյան

Արմեն Գրիգորյանը հանդգնում է խոսել Ապրիլյանի մասին, ասել մի բան, որ անգամ ադրբեջանgիները չեն...

16:36

Կրեմլից արձագանքել են Զելենսկու առաջարկին

Կրեմլից արձագանքել են Զելենսկու առաջարկին

16:18

Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է

Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել...

16:02

«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են...

14:31

Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ-ին

Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով Լիլիթ Գալստյանը դիմել է...

14:29

ՔՊ-ականները Փաշինյանի գլխավորությամբ այսօր կհավաքվեն Սեւանում

ՔՊ-ականները Փաշինյանի գլխավորությամբ այսօր կհավաքվեն...

14:14

Ուկրաինայում եվրոպական զորքերի տեղակայումը կհանգեցնի Ռուսաստանի հետ պատերազմի. Պուտին

Ուկրաինայում եվրոպական զորքերի տեղակայումը կհանգեցնի Ռուսաստանի հետ պատերազմի....

10:03

Պուտին․ Ռուսաստանի և Եգիպտոսի խոշոր նախագծերն իրականացվում են՝ չնայած դժվարություններին

Պուտին․ Ռուսաստանի և Եգիպտոսի խոշոր նախագծերն իրականացվում են՝ չնայած...

00:00

Հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Ծառուկյան

Հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․...

00:00

Պուտին․ Ռուսաստանի և Եգիպտոսի խոշոր նախագծերն իրականացվում են՝ չնայած դժվարություններին

Պուտին․ Ռուսաստանի և Եգիպտոսի խոշոր նախագծերն իրականացվում են՝ չնայած...

00:00

Եթե Իրանը կարողանա աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա այսուհետ գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի տարածաշրջանային գերտերության հետ

Եթե Իրանը կարողանա աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա այսուհետ գործ ենք ունենալու...

00:00

Վենսը խոսել է 2028 թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին

Վենսը խոսել է 2028 թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության...

13:17

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման...

11:45

Իշխանությունը գալիս է այն գիտակցմանը, որ «իրենց եփած բորշը համտեսելը» թանկ է նստելու իրենց վրա. Զաքարյան

Իշխանությունը գալիս է այն գիտակցմանը, որ «իրենց եփած բորշը համտեսելը» թանկ է նստելու իրենց վրա....

11:22

Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ փուլը

Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ...

11:03

Երկվորյակը՝ երկվորյակի հետևից․ Լյուսիին և Լեային դեռ չճանապարհած՝ ծնվել են Վահագնը և Յուրին

Երկվորյակը՝ երկվորյակի հետևից․ Լյուսիին և Լեային դեռ չճանապարհած՝ ծնվել են Վահագնը և...

10:44

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

10:18

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

10:18

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02