ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր գործունեության ընթացքում կրթության ոլորտն ուշադրության կենտրոնում պահելու համար: «Առանձանակի ուզում եմ կարևորել այն մեծ և մշտական աջակցությունը, որը դեսպանատունը ցուցաբերել է կրթության համակարգի հանդեպ: Շնորհակալ եմ նաև Հայաստանի նկատմաբ Ձեր ունեցած բարեկամական վերաբերմունքի համար»,- նշել է Լ. Մկրտչյանը:
Իր հերթին դեսպան Շարպանտիեին ընդգծել է, որ կրթության համակարգում կատարվել են աշխատանքներ, որոնք գոհացուցիչ են և արդյունքներն էլ ակնառու, մասնավորապես, նշվել է Հայաստանի Ֆրանսիական համալասարանի, հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման ուղղությամբ ձեռնարկված քայլերը: Այս համատեքստում դեսպանը կարևորել է ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատանքային խմբի մշակած և հանրային քննարկման ներկայցված օտար լեզուների դասավանդման հայեցակարգը, որով նախատեսվում է հանրակրթական դպրոցներում և բուհերում մի շարք օտար լեզուների, այդ թվում նաև ֆրանսերենի դասավանդման արդյունավետության բարձրացում:
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հայեցակարգի հիմնական նպատակը սովորողների շրջանում օտար լեզուների իմացության մակարդակի բարձրացումն է, որին միտված է տարբեր լեզուներով խորացված ուսուցմամբ դպրոցների զարգացումը: Հանրապետությունում առկա է ֆրանսերենի խորացված ուսուցմամբ 10 դպրոց: Ձևավորվել է յուրօրինակ ցանց, որն, ինչպես իր խոսքում նշել է ԿԳ նախարարը, կարող է նաև ընդլայնվել:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական կրթական ծրագրերի շարունակականությանն առնչվող մի շարք հարցեր:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02