Հայաստանը շարունակում է մտահոգված մնալ Մերձավոր Արևելքում տիրող իրադրության և ահաբեկչական խմբավորումների կողմից ինքնության հողի վրա իրականացվող հանցագործությունների առնչությամբ, որոնք ուղղված են հատկապես ամենախոցելի համայնքների՝ քրիստոնյաների և մյուս կրոնական փոքրամասնությունների դեմ: Մի ժամանակ այս տարածաշրջանում ազգային ու կրոնական բազմազանությունը բարձրագույն արժեք էր։ Այժմ այդ ավանդույթները էապես խեղվել են։ Անհրաժեշտ է անկախ քաղաքական և կրոնական տարբերություններից աջակցություն ցուցաբերել տուժած համայնքների պաշտպանությանն ուղղված ջանքերին: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի Էդվարդ Նալբանդյանը՝ ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարեկամների խմբի նախարարական հանդիպմանն ունեցած ելույթում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպումը կրել է «Երիտասարդության ներգրավվածությունը՝ որպես ընդգրկուն հասարակությունների կառուցման և խաղաղության պահպանման օղակ»։
Ներկայացնում ենք ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթն ամբողջությամբ։
Հարգելի Բա՛րձր ներկայացուցիչ,
Հարգարժա՛ն նախարարներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ներդրում կատարելով երիտասարդության մեջ՝ ներդրում ենք կատարում ապագայի մեջ: Երիտասարդների մտքերի և սրտերի համար պայքարը որոշիչ է ապագա հասարակությունների ձևավորման համար: Քաղաքակրթությունների դաշինքի նպատակների թվում է ապագայի կառուցումը խաղաղ, սոցիալապես առավել ընդգրկուն աշխարհում՝ զերծ պատերազմներից, հակամարտություններից և բաժանարար գծերից: Ցավոք, անհանդուրժողականություն սերմանողները և ատելություն քարոզողները թիրախավորում են երիտասարդներին, ձգտում ծայրահեղական դարձնելով՝ օգտագործել նրանց որպես իրենց զազրելի նպատակներին հասնելու միջոց:
Իր երկրի երիտասարդությանը նպատակաուղղված և հետևողականորեն ծայրահեղականացնող ղեկավարությունը հեռու է իր հասարակությունը խաղաղությանը նախապատրաստելուց։ Ավելին, այն նպաստում է թշնամանքի ու ատելության վրա հիմնված միջավայրի ձևվորմանը, ինչը հակառակ է Քաղաքակրթությունների դաշինքի նպատակներին:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Հայաստանը շարունակում է հանձնառու լինել Դաշինքի նպատակներին: Հանդիսանալով աշխարհի հնագույն պետություններից մեկը, Հայաստանը գտնվել է տարբեր մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկում, ինչը նպաստել է, որ մեր մոտ ձևավորվեն խորը արմատներ ունեցող ավանդույթներ՝ հիմնված այլ մշակույթների և կրոնների նկատմամբ հարգանքի, հանդուրժողականության և համակեցության վրա: Ահա թե ինչու Հայաստանում պահպանվում է հարուստ մշակութային ժառանգություն, որն ի թիվս այլոց, ներառում է Հելլենիստական դարաշրջանի տաճար, հնագույն եկեղեցիներ, միջնադարյան հրեական գերեզմանատուն, 18-րդ դարի մզկիթ, իսկ շուտով այստեղ կավարտվի աշխարհի ամենամեծ եզդիական տաճարի կառուցումը: Ահա թե ինչու հայերն ունեն լավագույնս ինտեգրված և հարգանք վայելող համայնքներ աշխարհի շուրջ հարյուր երկրներում:
Տիկնա՛յք և պարոնա՛յք.
Հայաստանը շարունակում է մտահոգված մնալ Մերձավոր Արևելքում տիրող իրադրության և ահաբեկչական խմբավորումների կողմից ինքնության հողի վրա իրականացվող հանցագործությունների առնչությամբ, որոնք ուղղված են հատկապես ամենախոցելի համայնքների՝ քրիստոնյաների և մյուս կրոնական փոքրամասնությունների դեմ: Մի ժամանակ այս տարածաշրջանում ազգային ու կրոնական բազմազանությունը բարձրագույն արժեք էր։ Այժմ այդ ավանդույթները էապես խեղվել են։ Անհրաժեշտ է անկախ քաղաքական և կրոնական տարբերություններից աջակցություն ցուցաբերել տուժած համայնքների պաշտպանությանն ուղղված ջանքերին:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Պատասխանատու ղեկավարությունը չի փորձում օգուտներ քաղել քաղաքակրթությունների միջև առկա տարբերություններից, այլ հանդուրժողականության ու փոխադարձ հարգանքի վրա խարսխված կամուրջներ է կառուցում տարբեր մշակութային և կրոնական ինքնություն ունեցող ժողովուրդների միջև: Սա է այն, ինչին պետք է հետևեն Քաղաքակրթությունների դաշնիքի անդամները, և սա է այն ժառանգությունը, որ պետք է փոխանցեն երիտասարդությանը՝ հանուն առավել խաղաղ և սոցիալապես ընդգրկուն աշխարհի:
Շնորհակալություն:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02