ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը սեպտեմբերի 25-ին Երևանում ներկա է գտնվել «Կանանց և տղամարդկանց իրավահավասարության հարցերը կարգավորող միջազգային դաշտը» վերնագրով աշխատաժողովին: Աշխատաժողովի նպատակն է տեղական մակարդակում գենդերային հավասարությունը խրախուսելը և Հայաստանի ՏԻՄ-երում կանանց միջազգային իրավական դաշտին, ինչպես նաև այլ երկրներում արդյունավետ նախաձեռնություններին ծանոթացնելը:
Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից։
Նախարար Դավիթ Լոքյանը հաջող ընթացք է մաղթել աշխատաժողովի մասնակիցներին, կարևորել է կանանց դերը հասարակական-քաղաքական դաշտում, ընդգծել հատկապես տեղական մակարդակում նրանց ակտիիվության կարևորությունը:
ՀՀ տարածքայինկառավարման և զարգացման նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ ԱշոտԳիլոյանը և «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը ողջունել են մասնակիցներին և կարևորել կանանց և տղամարդկանց իրավահավասարության միջազգային իրավունքի շրջանակները Հայաստանում գենդերային հավասարության հաստատման և կանանց կարգավիճակի բարելավման համար:
Միջոցառումն անցկացվում է «Լավ տեղական ինքնակառավարում ՀարավայինԿովկասում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) համաֆինանսավորմամբ:
Միջոցառման մոդերատոր՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Գենդերային հիմնախնդիրների ցանցի գործադիր տնօրեն, գենդերային հավասարության անկախ միջազգային փորձագետ տիկին Սոնյա Լոկարը ներկայացրել է տարբեր երկրներում կին քաղաքական գործիչների առավել հաջողված ռազմավարությունները և իրական փորձի հիման վրա ցույց է տվել տվեց,թե ինչպես է կարելի օգտագործել կանանց միջազգային իրավունքի շրջանակները Հայաստանում կանանց և տղամարդկանց իրավահավասարության հաստատման և կանանց կարգավիճակի բարելավման համար:
Նա նաև մասնակիցների հետ քննարկել է գենդերային իրավահավասարության հարցը քաղաքական և տնտեսական համատեքստում՝ներառյալ գենդերով պայմանավորված անհավասար վճարումների հարցը տեղական և միջազգային աշխատաշուկայում և այդ բացը վերացնելու հնարավորությունները:
Այս և այլ հարցերի շուրջ կազմակերպած խմբային աշխատանքների ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրավիճակըՀայաստանում, ինչպես նաև վերլուծել կանանց կարգավիճակի բարելավմանն ուղված առկա ներուժը և տնտեսապես անկախություն ունենալու հնարավորությունները:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02