Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:10-ի սահմաններում 45-ամյա Արմեն Արշակյանը Volvo մակնիշի 34 CO 003 համարանիշի կցորդիչով բեռնատար ավտոմեքենայով Հերացի և Կորյունի փողոցների խաչմերուկից դեպի Խանջյանի թունել տանող ճանապարհահատվածում՝ թունելի սկզբնամասում, բախվել է Ford Transit, Mercedes մակնիշի ավտոմեքենաներին, այնուհետև բախվել վերգետնյա կամրջի հենասյուներին և կողաշրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բեռնատարի վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Մեկ ժամից ավել պահանջվեց փրկարարներից, մինչև կարողացան վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից: Բախման հետևանքով մեքենայում բարձված ողջ սննդամթերքը, որոնք հիմնականում մակարոնեղեն էին, թափվել էր գետնին և անգամ շպրտվելու արդյունքում ողջ սննդամթերքը լցվել էր ճանապարհի հանդիպակաց գոտում՝ վնասելով նաև մեկ այլ ավտոմեքենա: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բրիգադները, ինչպես նաև «Սանիթեք» ընկերության մեծ թվով աշխատակիցներ, ովքեր կատարեցին ճանապարհահատվածում մաքրման աշխատանքներ: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արման Հակոբյանի, հրամանատարի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչները՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտորնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր,օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
© shamshyan.com
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02