Հունիսի 11-ին՝ ժամը 16.44-ին, ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղում ուժեղ քամուց պոկվել է Լուսակերտի թռչնաֆաբրիկայի տանիքը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ պոկվել է Ա. Կ.-ին պատկանող Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի առանձին շինությունների տանիքի ծածկի ջերմամեկուսիչ շերտը (տոլ և փրփրապլաստ, մոտ 21000 քմ), էլ.ենթակայանի և պահեստի տանիքները (մոտ 250 քմ), արմատախիլ է եղել 15 ծառ, ջարդվել՝ 50 պատուհան, քանդվել՝ անասնագոմի պատը (մոտ 6 քմ), վնասվել՝ գազատար խողովակը, վերջինիս հետևանքով տեղի է ունեցել արտահոսք. առկա է հրդեհի բռնկման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն մինչ գազի արտահոսքի դադարումը:
Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը և հրշեջ-փրկարարների օգնությամբ ուղղել գազատար խողովակը:
Հունիսի 11-ին՝ժամը 17.16-ին, ահազանգ է ստացվել, որ քամուց պոկվել է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Թևոսյան փողոցի թիվ 140 հասցեում գտնվող անասնագոմի տանիքը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ պոկվել է Ս. Ն.-ի անասնագոմի (մոտ 360 քմ) և 9 պատուհան, Ռ. Բ.-ի անասնագոմի (մոտ 50 քմ) և Ա. Դ.-ի անասնագոմի (մոտ 400 քմ) տանիքները, քանդվել է մոտ 20 քմ պարիսպ և պոկվել 2 էլ.սյուն:
Հունիսի 11-ին՝ ժամը 16.47-ին, ահազանգ է ստացվել, որ քամին պոկել է Կոտայքի մարզի Հատիս գյուղի 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 9 տան տանիքը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ պոկվել է Վ. Գ.-ին պատկանող օժանդակ շինության տանիքը (մոտ 32 քմ), Վ. Ա.-ի անասնագոմի տանիքը (մոտ 20 քմ) և 1 պատուհան, Մ. Վ.-ի տան տանիքը (մոտ 220 քմ) և փլվել օժանդակ շինության արտաքին պատը (մոտ 37 քմ):
Հունիսի 11-ին՝ ժամը 16.51-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի 1-ին փողոցի թիվ 69 տան տանիքի որոշ հատված քամուց պոկվել է. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ պոկվել է Է. Հ.-ի տան տանիքը (մոտ 150 քմ):
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02