Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, քսան մեծածավալ կտավից կազմված գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին: «Պատերազմ և խաղաղություն» խորագրի ներքո միավորված քսան գործերը «100 ԿՏԱՎ» հավաքածուից են, որն ընդգրկում է սոցռեալիզմի հայ և ռուս հայտնի վարպետների աշխատանքներ՝ ընտրված ձեռներեց-բարերարներ Ռուբեն Վարդանյանի, Վլադիմիր Ավետիսյանի և Վլադիմիր Նեկրասովի մասնավոր հավաքածուներից: Գյումրիին նվիրաբերված հավաքածուի կտավները նվիրված են Հայրենական մեծ պատերազմի հիշողությանն ու հետպատերազմյան ժամանակաշրջանին, ներառում են Բելերֆոն Դալաքյանի, Վիկտոր Աբրահամյանի, Ալեքսանդր Տատարենկոյի, Նիկոլայ Լոմակինի և այլ նկարիչների գործեր։ Այդ աշխատանքները ցուցադրվել են նաև արտերկրի բազմաթիվ ցուցահանդեսներում։ «Ռուբենի համար Գյումրին միշտ առանձնահատուկ քաղաք է եղել, որի զարգացմանը նա մասնակցել է իր հիմնադրամի միջոցով։ Մասնավորապես, նրա կողմից նախաձեռնված Բարեկամության այգու վերականգնումը ներդրում է եղել քաղաքային միջավայրի զարգացման և ապագա սերունդների համար բարեկեցիկ պայմաններ ստեղծելու գործում։ Ուրախ եմ, որ «100 ԿՏԱՎ» հավաքածուից ընտրված և թեմատիկ ընդհանրություն ունեցող այս գործերը կդառնան մշակութային հարուստ ավանդույթներ ունեցող Գյումրի քաղաքի ժառանգության մասը և կցուցադրվեն հանրությանը»,-ասել է Վերոնիկա Զոնաբենդը: Գյումրի համայնքի ղեկավարի փոխարինող Ավետիս Առաքելյանը նշել է, որ երախտագիտությամբ ու ուրախությամբ են ընդունում այս արժեքավոր նվիրատվությունը: Կտավները հանձնվել են Գյումրի քաղաքի «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանին: «Ուրախ ենք, որ մեր թանգարանը համալրվում է այսպիսի հավաքածուուվ և շնորհակալ ենք տիկին Զոնաբենդին շռայլ նվիրատվության համար: Կտավներն իրենց արժանի տեղը կգտնեն մեր թանգարանում, և առաջիկայում ցուցահանդեսի միջոցով հավաքածուն կներկայացնենք քաղաքի արվեստասեր բնակչությանը, հովեկներին ու հյուրերին»,- նշել է «Կումայրի» արգելոց-թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանը:
16:04
15:44
15:21
15:03
10:02
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
10:02 30.10.26
15:03 31.10.26
15:21 31.10.26
15:44 31.10.26
16:04 31.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02