ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունեց «ԱմԷն» միջազգային լայնածավալ երաժշտական և դրամատիկական նախագծի կազմակերպիչներին: Հանդիպման սկզբում նախագծի պրոդյուսեր Դավիթ Զարդը (Իտալիա) ներկայացրեց ծրագրի հայեցակարգը` նվիրված Հայոց ցեղասպանության և առհասարակ, աշխարհում տեղի ունեցող կամ ունեցած ցեղասպանությունների զոհերի հիշատակին: Նրա խոսքով ծրագրի մեկնարկը կտրվի 2017 թվականին, Իտալիայի Վերոնա քաղաքում: Ողջունելով նախագծի գաղափարը, նախարարն ընդգծեց այն ճիշտ ժամանակին կյանքի կոչելու կարևորությունը: Նա նշեց, որ վերջին տարիներին Իտալիայում հայ մշակույթի հանրահռչակման շնորհիվ` «ԱմԷն» նախագծի իրականացման համար ամուր հիմքեր են ապահովվել: Այս համատեքստում նախարարն անդրադարձավ 2011 թվականին Հռոմի «Բրասկի» թանգարանում «Դվին. մայրաքաղաք Եվրոպայի և Ասիայի միջև», 2012 թվականին Վենետիկի «Կոռեր» թանգարանում` «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» և 2015 թվականին Հռոմի «Վիտտորիանո» թանգարանում` «Հայաստան. տապանի ժողովուրդ» խորագրերով հայկական քաղաքակրթական ցուցահանդեսների կազմակերպմանը: Նախարարը հավելեց նաև, որ Վենետիկի բիենալեում հայկական տաղավարի ներկայացվածությունն ու «Ոսկե առյուծ» մրցանակին արժանանալու հանգամանքը` հայ ժամանակակից արվեստի նկատմամբ ձևավորված բարձր գնահատականի փայլուն երաշխիքն է: Այնուհետև, կողմերը քննարկեցին ծրագրին առնչվող բովանդակային և կազմակերպչական մի շարք հարցեր:
17:24
17:22
17:05
16:44
16:35
16:14
15:55
15:36
15:19
15:03
11:33
11:09
10:50
10:19
10:03
16:04
15:44
15:21
15:03
10:02
11:09 02.11.26
10:50 02.11.26
17:05 02.11.26
15:03 02.11.26
16:35 02.11.26
15:55 02.11.26
15:19 02.11.26
15:36 02.11.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02