Կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրարդել է «Խավարում» ցուցահանդեսի փակմանը: «Սա պետք է լիներ հայ պետականության կայացման առաջին օրերին, թե ինչու Առաջին հանրապետությունը փլուզվեց, ովքեր էին դրա ջատագովները, ում ջանքերով փլուզվեց»,-ասաց Տիգրան Մանսուրյանը՝ հավելելով, որ ինքը հարգում է այն մարդկանց, ովքեր սովետական իշխանության տարիներին մեր ձեռքբերումները գնահատել գիտեն, բայց իրողությունը նույնպես պետք է ասվի: «Պետք է ազատվել ցավից: Բա Չարենցին կտանեն այդպես ոռնալով վերջը կդնե՞ն: Եվ այնպես չէ, որ ուրիշ ազգերի մեծերի մեջ չեն եղել նման բաներ: Բա Լորկային կարելի՞ է օրը ցերեկով տանել սպանել, որովհետև միասեռական էր: Նարինեն լավ աշխատանք է անում, և դա վաղուց պետք է արվեր»,-ասաց նա՝ հավելելով, որ այսօր հսկայական հոգսերի մեջ սա պետք է մաքրված լիներ:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվել է, թե ինչու Նարինե Թուխիկյանի հետ այդպես էլ հանդիպում չի կայացել և արդյոք «Խավարում» ցուցահանդեսն առաջիկայում կբացվի: «Խոսքն ամենևին ցուցադրանքի թերությունների մասին չէ, այլ ձևակերպումների, չլինելու և բացակայության մասին է: Նարինե Թուխիկյանը մեր լավագույն երկարամյա տնօրեններից է, ես կարծում եմ, որ նա շատ լավ հասկանում է, թե խոսքն ինչի մասին է: Եվ փորձել շահարկել այս ցուցադրության հետ կապված ինֆորմացիան, կարծում եմ տեղին չէ, չի կարելի նման բան անել»,-ասաց Արմեն Ամիրյանը: Իսկ ինչ վերաբերում է Նարինե Թուխիկյանի հայտարարությանը, որ նախարարությունը պետք է պարզաբանում տա, նախարարությունը պարզաբանում չի տալու, նախարարությունն արդեն ասել է իր ասելիքը և տնօրեն հանձնարարել պատշաճ ձևակերպումներ անել:
Արմեն Ամիրյանը անդրադարձավ նաև Վահան Արծրունու համերգի արգելքին: «Նախարարությունը և ոչ էլ ՊՈԱԿ-ը Վահան Արծրունու համերգի կազմակերպման հետ որևէ կապ չեն ունեցել»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02