Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության (ԵԱՀ) ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է Տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 5-րդ նիստի շրջանակում:
Կարեն Կարապետյանի խոսքով՝ պատվիրակության այցը նոր լիցք կհաղորդի թե՛ հայ-եգիպտական հարաբերությունների զարգացմանը, և թե՛ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին: Վարչապետը ողջունել է բարեկամ Եգիպտոսի տնտեսական հաջողությունների ապահովման գործում նախարար Նասրիի ակտիվ դերակատարությունը և նշել, որ առկա են անհրաժեշտ նախադրյալները՝ երկկողմ համագործակցությունը ակտիվացնելու համար: «Առավելագույնս ուշադիր ենք լինելու մեր երկու երկրների հարաբերությունների ակտիվացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին, և միջկառավարական հանձնաժողովի այսօրվա նիստը, որը վերջին անգամ տեղի էր ունեցել 2005 թ., լավ առիթ է, որպեսզի նոր լիցք հաղորդենք փոխգործակցությանը», - ասել է կառավարության ղեկավարը: Վարչապետը նշել է, որ Հայաստանը լավ հարթակ է ոչ միայն տեղական, այլև երրորդ շուկաներում ներդրումային ծրագրեր նախաձեռնելու համար:
Եգիպտոսի ներդրումների և միջազգային համագործակցության նախարարը գոհունակություն է հայտնել այսօր կայացած միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստի շրջանակում համատեղ քննարկումների ընթացքից, արդյունքներից և ձեռք բերված պայմանավորվածություններից: «Մենք քննարկել ենք բոլոր այն ոլորտներում համագործակցության հնարավորությունները, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում՝ տնտեսություն, զբոսաշրջություն, մշակույթ, կրթություն, առողջապահություն: Դրա նպատակը մեր երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային հարաբերությունների հետագա խորացումն է», - ասել է Սահար Նասրը: Նշելով, որ ծանոթ է ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների ծրագրին՝ նախարար Նասրը տեղեկացրել է, որ Եգիպտոսի տնտեսական համակարգում ևս այժմ լուրջ ռեֆորմներ են տեղի ունենում, նոր մոտեցումներ և ծրագրեր են մշակվում, և միջկառավարական հանձնաժողովի նիստը հենց այս շրջանում անցկացնելը տնտեսական համագործակցությունը խթանելու բավական հարմար առիթ է:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական կապերի ակտիվացման հետագա քայլերի, ազատ տնտեսական գոտիների շրջանակում, գործակցության և զբոսաշրջության ոլորտում առկա ներուժի լիարժեք իրացման հնարավորությունների, ճանաչողական փոխայցեր կազմակերպելու և այլ հարցերի շուրջ:
Վարչապետ Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո կայանալիք գործարար համաժողովը ևս արդյունավետ հարթակ է՝ երկու երկրների ներդրումային հնարավորություններին ծանոթանալու և առարկայական ծրագրերը քննարկելու համար:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02