ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյումրու օրվա կապակցությամբ.
«Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ գյումրեցիներին, Շիրակի տարածաշրջանի բնակչությանը Գյումրիի տոնի կապակցությամբ: Գյումրին հինավուրց հայկական քաղաք է՝ ավանդապաշտ և հայրենասեր բնակչությամբ: Գյումրեցիները հայտնի արհեստավորներ և արվեստագետներն են, անվանի մարզիկներ, գիտնականներ, զինվորներ և զորահրամանատարներ: Հայոց պատմության մեջ Գյումրին մշտապես կարևոր նշանակություն և դերակատարում է ունեցել:
Գյումրվա, առհասարակ՝ Շիրակի տարածաշրջանի բնակչությունը հերոսական ժողովուրդ են: Գյումրեցիները կարողացան հերոսաբար դիմակայել 1988-ի ավերիչ երկրաշարժին, իրենց մեջ վերականգնվելու ուժ գտան և նույնիսկ առաջիններից մեկն օգնության ձեռք մեկնեցին իր ազատագրության համար պարտադրված պատերազմի մեջ հայտնված արցախահայությանը, մասնակցեցին ՀՀ սահմանների ինքնապաշտպանությանը: Գյումրեցիները, որ փառապանծ մասնակցություն էին ունեցել նաև հայրենական մեծ պատերազմում, արիաբար մասնակցեցին Արցախյան ազատամարտին: Իմ հրամանատարությամբ գործող լեգենդար 5-րդ բրիգադի կազմում ձևավորվել էր Գյումրիից մեկ մարտական գումարտակ և ուսումնական մեկ ստորաբաժանում:
Պատիվ եմ ունեցել լինելու առյուծ գյումրեցիների հրամանատարը, ես հպարտ եմ, որ նման քաջերի մարտական ընկերն եմ եղել: Գյումրին այսօր էլ պահպանում է ազգային դեմքն ու դիմագիծը, իրեն բնորոշ կոլորիտը: Գյումրեցիներն այսօր էլ տարբեր բնագավառներում պատվով են ներկայացնում հայ ազգը, Հայաստան պետությունը: Եվս անգամ շնորհավո՛ր ձեր տոնը, հարգելի՛ գյումրեցիներ, շնորհավոր բոլոր շիրակցիների, աշխարհասփյուռ հայ ազգի տոնը:
Մաղթում եմ ամենքիդ հաջողություններ, երջանկություն, առողջություն, մեր երկրին՝ խաղաղություն: Աստված պահապահ Գյումրիին, Շիրակին, Հայաստանի Հանրապետությանը, աշխարհասփյուռ հայ ազգին, բոլոր նահատակ ազատամարտիկներին և նրանց հարազատներին, եռասերունդ Երկրապահին:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02