Երևանում հոկտեմբերի 2-ին մեկնարկել է հայ-կանադական ՏՀՏ համաժողովը, որին մասնակցում են հայկական և միջազգային ՏՀՏ ոլորտի 20-ից ավելի կազմակերպությունների 70 ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
Ներկաներին ողջունեց Մոսկվայում Կանադայի դեսպանատան տնտեսական և առևտրային հարցերով նախարար-խորհրդական Անիկ Գուլեն։
Նա նշեց, որ այս համաժողովն անցկացնելու գաղափարը ծնվել է դեռևս մեկ տարի առաջ և համաժողովի անցկացմանը աջակցելու համար շնորհակալություն հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին։
Նրա խոսքով՝ երկու պետությունների կառավարությունները լուրջ ուշադրություն են դարձնում այս ոլորտին, այն տնտեսության հենասյուներից է և մեծ ապագա ունի։
Համաժողովի մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը։ Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Կանադայի դեսպանատանը համաժողովի կազմակերպման և անցկացման համար։ Նախարարի տեղակալը ներկայացրեց հայկական ՏՀՏ ոլորտի ձեռքբերումներն ու հնարավորությունները, հույս հայտնեց, որ համաժողովը կնպաստի այս ոլորտում հայ-կանադական գործակցության առավել ակտիվացմանն ու խորացմանը։
«Հայաստանի և Կանադայի ՏՀՏ ընկերությունների փորձը հնարավոր է օգտագործել երկու երկրների համար։ Կարևոր է գտնել այն բանաձևը, թե որտե՞ղ և ինչպե՞ս կարող ենք համագործակցել։ Մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի աջակցենք ՏՀՏ նախաձեռնություններին՝ լինի դա պետական, թե մասնավոր մակարդակներում»,- ասաց Բորիս Դեմիրխանյանը։
Հայ-կանադական ՏՀՏ համաժողովը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։
Այն նպատակ ունի քննարկելու և ներկայացնելու Հայաստանի ՏՀՏ ոլորտի ձեռքբերումները, գտնելու միջազգային համագործակցության նոր հնարավորություններ։
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02