Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հրավերով Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի (CBI) աջակցությամբ քառօրյա այցով Հայաստան էին ժամանել գինու խոշոր գնորդներ աշխարհի 6 երկրներից:
Լեհաստանը, Լիտվան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան և Բալթյան երկրները ներկայացնող գինու վաճառքի մասնագետները հիմնադրամի մասնագիտական խմբի ուղեկցությամբ Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում ծանոթացել են տեղական գինու արտադրության ժամանակակից տեխնոլոգիաներին և առանձնահատկություններին, հայկական գինիների տեսականուն, հայկական գինեգործության հազարամյա ավանդույթներին:
Գնորդները «Տրինիտի», «Գետնատուն», «Վան Արդի», «Արմենիա Վայն», «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս», «Պռոշյանի», «Ոսկեվազի» գինու գործարաններում ծանոթացել են արտադրական գործընթացին, գործարանների առանձնահատկություններին և արտադրական ծավալներին: Գործնական քննարկումներ են անցկացվել գործարանների սեփականատերերի և գինեգործների հետ՝ արտահանման թիրախային շուկաներում հայկական գինիների ծավալներն ընդլայնելու ուղղությամբ:

Հյուրերին հատկապես ոգևորել է Արենի քարանձավ կատարած այցելությունը, որտեղ վերջիններս ծանոթացել են հայ գինեգործական ավանդույթների ավելի քան 6200-ամյա պատմությանը։ Հնագույն գինեգործական համալիրը տպավորել է օտարերկրյա մասնագետներին․ «Հայաստանն անչափ գրավիչ երկիր է, ես պարզապես ապշած եմ քարանձավը տեսնելուց հետո: Ձեր երկիրը հզոր գինեգործական պատմություն և արտահանման մեծ ներուժ ունի»,-նշել է Յուլիա Մաքսիմովսկայան, ով ժամանել է Մեծ Բրիտանիայից։
Այցի շրջանակներում գնորդները մասնակցել են Արցախում կայացած գինու փառատոնին, ծանոթացել տեղական գինիների տեսականուն, այցելել են «Կատարո» գինու բրենդը ներկայացնող «Անուշ-1» և «Բերդաշեն» գինու բրենդը ներկայացնող Ստեփանակերտի կոնյակի և գինու գործարաններ:
Այցի ավարտին հիմնադրամի կողմից կազմակերպած B2B հանդիպման շրջանակներում հայկական գինի արտադրող 16 ընկերությունների ներկայացուցիչներ հանդիպում են ունեցել գնորդների հետ, անցկացվել է գինիների համտես, քննարկվել են հետագա համագործակցության, պայմանագրեր կնքելու և արտահանման հեռանկարները:
Գնորդները բարձր են գնահատել տեղական խաղողի, ինչպես նաև մրգային հումքով պատրաստված գինիները՝ նշելով, որ դրանք լիովին համապատասխանում են միջազգային շուկայի պահանջներին:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02