ՀՀ և ՌԴ միջև՝ ՀՀ Զինված ուժերի և ՌԴ Զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանից փորձեց հստակեցնել` ներքին ապստամբությունների ժամանակ այդ միացյալ զորախումբը կարող է միջամտել, թե ոչ:
Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ ըստ համաձայնագրի դրույթների՝ նախատեսվում են նաև ներքին ռազմական սպառնալիքների դեմ համապատասխան գործողություններ, եթե կողմերը գալիս են համաձայնության։ «Միակողմանի ներխուժում չի կարող լինել»,-ասաց փոխնախարարը։
Արդեն ելույթի ժամանակ Գորգիսյանը մտահոգություն հայտնեց, որ պայմանագիրն ունի շատ լուրջ կետեր:
«Նույն այն պարագայում, թե արդյոք Ադրբեջանի հետ էլ կկնքվի նման պայմանագիր, որևէ իրավական սահմանափակում չկա, սա պետք է մտահոգեր երկու կողմերին»,-ասաց նա, ապա նկատեց, որ պատգամավորների մեծամասնությունը հետաքրքրված չէ այս լրջագույն փաստաթղթով:
«Սա կարդացե՞լ եք, ու որևէ հարց չի՞ առաջացել ձեզ մոտ: Թ՞ե այստեղ եկել եք կոճակ սեղմելու կամ PR-ի համար: Հուսամ հրացանը մեր ուղղությամբ չի կրակի»,-նշեց նա:
Նույն խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն էլ իր ելույթում ասաց, իր համար հասկանալի չէ, թե որն է այս պայմանագրի անհրաժեշտությունը: «Այս պայմանագիրն ինձ համար անգամ վիրավորական է: Ո՞նց կարելի է սեփական ուժերին այսքան չվստահել: Երրորդ կողմ չկա, որ այս պայմանագիրն ստորագրի մեզ հետ, որովհետև ղրղզներն ու բելառուսներն ավելի շատ են գնահատում իրենց ինքնիշխանությունը»,-ասաց նա:
Արամ Սարգսյանը նշեց, թե տպավորություն ունի, որ կա գաղտնի մեկ այլ պայմանագիր, որ պատերազմի դեպքում ԶՈւ գլխավոր հրամանատարը ՌԴ նախագահն է լինելու: «Հերիք եղավ, հաջորդ պայմանագրի անունն ի՞նչ է լինելու, ինչքա՞ն կարելի է»,-ասաց նա:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02