Ազգային ժողովի նիրստերի ընթացքում որոշ քաղաքական գործիչներ քննադատում են ՀՀ տնտեսական ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները և այդ մասով Կառավարության գործունեությունը։ Այս թեմայի շուրջ Slaq.am-ը զրուցեց տնտեսագիտության դոկտոր, ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանի հետ։
«Ես համամիտ եմ մոտեցումների և քննադատություների հետ, որովհետև բոլոր պարագաներում հասկանալի է, որ մեզանում այսօր կա գնաճ, մեզ մոտ շարունակվում է արտագաղթը, առկա է աղքատության բարձր մակարդակ և սոցիալական ոլորտում խոցելի բազմաթիվ խնդիրներ։ Այս պարագայում պարզապես կառավարության նկատմամաբ դժգոհությունները և բնութագրերը, ըստ էության, իրականությանը համապատասխանում են, և ես, բնականաբար, չեմ կարող չկիսել իրենց մտահոգությունները։ Այդուհանդերձ, ես հակված եմ մտածելու, որ մենք պետք է շուտափույթ կարողանանք ուղղորդված ու արդյունավետ քայլեր կատարել, ինչը այս պահի դրությամբ, մինչև անգամ պաշտոնական վիճակագրական տվյալներով իսկ հանդերձ, մենք չենք նկատում մեծ առաջընթաց, որը կարող է պարզապես բազմաթիվ խոցելի խնդիրներ լուծել»,- ասաց Վարդան Բոստանջյանը։
Տնտեսագետի խոսքով ցանկացած տնտեսական զարգացում առաջին հերթին կապված է ներդրումների հետ․
«Ներդրումների կտրվածքով ոչ վաղ անցյալում՝ ապրիլի 2-ի ընտրություններից առաջ, արդեն մեր քաղաքական ուժը բազմակի անգամ և երաշխիքների մեծ հույսով շեշտադրում էր մեր հասարակությանը, որ մեծ ծավալի՝ գրեթե 15 մլրդ դոլարին հասնող ներդրումներ են պատրաստ կատարել և կար համապատասխան մարդկանց կողմից նման երաշխիքներ։
Ներդրումային միջավայրի բարելավման գործընթացի սկսումը, ըստ էության, պետք է բերի նոր աշխատատեղերի ստեղծման, եկամուտների բարձրացման և, ընդհանրապես, խոցելի խավի աղքատության կրճատման, ինչը նաև խոստացավ գործող կառավարությունը, բայց ցավոք այս պահի դրությամբ մենք նկատելի, շոշափելի հաջողություններ չենք կարողանում տեսնել»,- ասաց նա։
Պատրաստեց՝ Լուիզա Ավագյանը։
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02