Աշտարակ քաղաքի՝ Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի մանկավարժական կոլեկտիվը սեպտեմբերի 26–ին դասադուլ էր հայտարարել՝ պահանջելով դպրոցն անհապաղ հիմնանորոգել: Դասադուլը մեկ օր տևեց, քանի որ դպրոցի անձնակազմն ու պետական կառույցների ներկայացուցիչները որոշակի համաձայնության էին եկել: Արագածոտնի մարզի պատկան մարմինները հավաստիացրել էին, որ խնդրի շուրջ գործընթաց են սկսելու:
«Փաստ»–ը ևս անդրադարձել էր խնդրին: Փորձեցինք պարզել՝ այսօրվա դրությամբ բանավոր խոստումներից բացի ռեալ քայլեր ձեռնարկվե՞լ են:
«Ստուգվել է անմխիթար վիճակում գտնվող մեր երկհարկանի մասնաշենքի սեյսմակայունությունը: Երկու օրից մասնագետն իր գրավոր պատասխանը կհայտնի: Եթե շենքը սեյսմավտանգ ճանաչվի, նշանակում է՝ վերականգնման ենթակա է: Բացի այդ, մարզպետը մեզ ասել է, որ Ասիական զարգացման բանկի հետ պայմանավորվածություն ունեն: Առաջիկայում բանկն իր մասնագետներին է ուղարկելու, որպեսզի ուսումնասիրություն իրականացնեն: Բանկի մասնագետները դրանից հետո պետք է եզրակացություն տան՝ ամբողջ դպրոցը հիմնովին կառուցում են, թե ոչ»,– մեզ հետ զրույցում ասաց դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Տաթևիկ Սարգսյանը՝ հայտնելով, որ ամենաուշը նոյեմբեր ամսին բանկի որոշումը պարզ կլինի:
«Եթե բանկը դրական եզրակացություն տա, երկու մասնաշենքն էլ կվերանորոգվի: Իսկ եթե պատասխանը բացասական լինի և գործընթացը չսկսի, ապա մարզպետարանն ու քաղաքապետը միասին խոստացել են, որ իրենց ջանքերով կարգի կբերեն դպրոցը»,– ընդգծեց ուսուցչուհին՝ հույս հայտնելով, որ այս անգամ լավատեսորեն են տրամադրված:
«Այս անգամ, այնուամենայնիվ, հուսալու հիմք ունենք, որովհետև դպրոցում սկսել են սանհանգույցները վերանորոգել: Մեզ նաև խոստացել են, որ հինգ ամսվա ընթացքում երկրորդ մասնաշենքը գործարկման ենթակա կլինի»,– նշեց Տաթևիկ Սարգսյանը:
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
14:03 27.10.26
19:23 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
20:00 28.10.26
17:02 28.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02