«Հայաստանը պետք է բարելավի առոջապահական համակարգը առաջնային և երկրորդային օղակներում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց առաջին անգամ Հայաստան այցելած Առողջության իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դայնիուս Պուրասը։
Նրա խոսքով՝ դա պետք է արվի առաջին հերթին նրա համար, որ բնակչության մոտ չլինի այն մտայնությունը, որ պատշաճ բժշկական խնամք ստանալու համար պետք է գնալ մայրաքաղաք։
Պուրասի այցի նպատակն է պարզել, թե Հայաստանն ինչ աշխատանք է տանում՝ երաշխավորելու մարդկանց առողջության իրավունքը, այդ թվում` թե ինչ միջոցներ են ձեռնարկվել մինչ օրս, ինչ ձեռքբերումներ կան, և ինչ մարտահրավերներ են մնում չհաղթահարված։
Հատուկ զեկուցողը պատմեց, որ այցի ընթացքում հանդիպել է ՀՀ կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների, Սահմանադրական դատարանի անդամների, ինչպես նաև առողջապահության ոլորտին առնչվող համապատասխան հաստատությունների ղեկավարներին, Մարդու իրավունքների պաշտպանի հետ։ Այցելել է տարբեր առողջապահական հաստատություններ Երևանում, Աբովյանում, Սևանում, Դիլիջանում, Վանաձորում և Սպիտակում, եղել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում, մի քանի քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև մի շարք դպրոցներում։
«Ծանոթացել եմ Հայաստանի առողջապահական ոլորտում իրականացվող բարեփոխումներին և գովելի եմ համարում այն ջանքերը, որոնք իրականացվում են այս ուղղությամբ»,- նշեց Դայնիուս Պուրասը։
Նրա կարծիքով՝ առաջին հերթին պետք է նվազեցվեն առողջապահական համակարգում անհավասարություններն ու տարբերությունները, որոնք առաջանում են աշխարհագրական և սոցիալտնտեսական պայմաններից։
Այնուհետև բանախոսն առանձնացրեց իրեն հուզող մի շարք մտահոգություններ։
«Օրինակ՝ պետական ծախսը առողջապահության ոլորտում չափազանց ցածր է, այն ավելի քիչ է, քան ՀՆԱ-ի 2 տոկոսը։ Դա տարածաշրջանում ամենացածր ցուցանիշներից է, և գուցե հենց ամենացածր ցուցանիշն է։ Ներդրումներն առոջղապահության ոլորտում մեծապես հիմնված են տարբեր դոնորներից ստացված ֆինանսական միջոցների վրա, սա լավ նորություն է, որ կան դոնորներ, բայց կառավարությունը պետք է հաշվի առնի, թե ինչ տեղի կունենա, երբ դոնորները մի օր հեռնանան։ Այստեղ առողջապահական համակարգի կայունության խնդիր կառաջանա»,- թվարկեց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը՝ նշելով, որ իր առաջարկությունները կլինեն այս խոչընդոտների ուղղությամբ։
Նա շեշտեց նաև, որ ոլորտի նկատմամբ բոլորը պետք է պատասխանատվություն զգան և մասնակցություն ունենան։
«Ինձ մասնավորապես հետաքրքրում են Կայուն զարգացման օրակարգ 2030-ի շրջանակներում ներառված մի շարք հատուկ խնդիրներ: Դրանցից են` առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկումը, առողջության խթանումն ու ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը, առաջնային բուժօգնությունը, հոգեկան առողջության պահպանումը (հատկապես համայնքահեն ծառայությունները), ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով և տուբերկուլոզով ապրող մարդկանց իրավունքները, ինչպես նաև ակադեմիական բժշկության, բժշկական կրթության և հետազոտությունների դերը»,- ասաց նա։
Հատուկ զեկուցողն հավելեց. «Իմ եզրակացությունը հետևյալն է, որ լավ հնարավարություններ կան Հայաստանում առողջության իրավունքի առաջադիմական իրացման հասնելու, բայց պետական իշխանությունները պետք է ակտիվ քայլեր ձեռնարկեն՝ արձագանքլեու կառուցվածքային մարտահրավերներին՝ թե օրենսդրական, թե պրակտիկ դաշտերում»։
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02