Միգուցե, մարզիչը մտածել էր նոր խաղացողների դաշտ մտցնել, որպեսզի մոտիվացիա լիներ, քանի որ խմբից դուրս գալու շանսեր այլևս չկային: Առաջին խաղակեսի երկրորդ հատվածում և երկրորդ խաղակեսի սկզբում որոշակի ձեռագիր կար, բայց դա բավարար չէր այդ ամբողջը իրականացնելու համար: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՖՖ գործկոմի անդամ Հրայր Թովմասյանն՝ անդրադառնալով Հայաստանի ընտրանու՝ Լեհաստանի հավաքականից կրած 1:6 հաշվով պարտությանը:
«Պիտի հուսանք, որ Եվրոպայի առաջնության նախնական փուլում մենք շատ ավելի կազմակերպված կլինենք: Մենք պետք է լուրջ մտածենք նաև մանկապատանեկան ֆուտբոլի մասին: Ինքս ունեմ տղա, ով 12 տարեկան է և ամբողջ հոգով, սրտով զբաղվում է ֆուտբոլով, և ես նպատակ ունեմ, որ ինքը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնա: Ես սիրում եմ ֆուտբոլը, ես ցավում եմ մեր ֆուտբոլի համար: Ինչ վերաբերվում է ֆեդերացիային, ապա այն ներդրումները, այն աշխատանքները, որ կատարվել են, ահռելի են»,- ասաց նա:
Թովմասյանը չի կարծում, թե Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի վերջին խաղերի ու պարտությունների հիմքում ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն է: Նա շեշտեց՝ Հայրապետյանը մեծ նվիրումով է իր գործն անում:
«Եթե դուք երբևէ լինեք ֆուտբոլի ակադեմիայում, տեսնեք պայմանները, կհասկանաք, որ շատ երկրներ կերազեին նման ենթակառուցվածքներ ունենալ: Այս տարիների ընթացքում կառուցվել է Շիրակի ֆուտբոլի ակադեմիան, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիան, կառուցվում է Վանաձորի ֆուտբոլի ակադեմիան: Սրանք լուրջ ներդրումներ են, որոնք իրենց արդյունքը պիտի տան: Ֆուտբոլով շատ ավելի մեծ թվով երեխաներ պետք է զբաղվեն, շատ ենթակառուցվածքներ պիտի ունենք և հուսանք, որ նրանցից նոր Հենրիխ Մխիթարյաններ պիտի դուրս գան: Ես անկեղծ պիտի ասեմ, որ Ռուբեն Հայրապետյանի մեղքի բաժինը բացարձակ չեմ տեսնում: Մենք մտերիմներ ենք, ընկերներ ենք: Եթե դուք շփվեք նրա հետ, տեսնեք, թե ինչ սրտացավությամբ է նա անում իր աշխատանքը, որքան ծանր է տանում մեր թիմի պարտությունները, կհասկանաք, թե ինչու եմ այսպես մտածում: Անցած տարիների ընթացքում հայկական ֆուտբոլի զարգացմանը միտված ներդրումները և աշխատանքները, որոնք կատարվել են, անմիջականորեն կապված են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեության հետ»,- շարունակեց նա:
Հանրապետական պատգամավորը չհամաձայնեց դիտարկման հետ, թե ՀՖՖ նախագահի փոփոխությունը կարող է փոխել իրավիճակը: Նրա խոսքով՝ ավելի կարևոր է, որպեսզի կարողանանք դրսի առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստների բերել հավաքական:
«Այս առումով կարևոր է, որպեսզի Ռուսաստանի առաջնությունում հանդես եկող հայ ֆուտբոլիստները, գալով Հայաստանի հավաքական, լեգիոներ չհամարվեն իրենց առաջնությունում: Այդ ուղղությամբ ֆեդերացիան էլ աշխատանքներ տարել և ԵԱՏՄ կոմիտեն արդեն իսկ նման որոշում ընդունել է: Դա մեզ հնարավորություն կտա Ռուսաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների բերել հավաքական, իսկ Ռուսաստանի առաջնության մակարդակը էականորեն բարձր է մեր առաջնության մակարդակից: Նաև եվրոպական շատ հայտնի թիմերի ակադեմիաներում մարզվում են պատանի հայ ֆուտբոլիստներ: Կարծում եմ, որ մենք պետք է սպասենք նաև նրանց հավաքական բերելու հնարավորությանը»,- եզրափակեց Հրայր Թովմասյանը:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02