Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում են Կառավարությունից, ընդգծելով Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակը՝ վարչապետը նշել է, որ պետք չէ բավարարվել տնտեսական համագործակցության ոլորտում ձեռք բերածով, և անհրաժեշտ է շարունակել ակտիվ աշխատել՝ առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ: Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել Հայ-ռուսական միջտարածաշրջանային 6-րդ համաժողովի ընթացքի և դրա շրջանակում երկու երկրների արդյունաբերական ձեռնարկությունների միջև համագործակցության համաձայնագրերի ստորագրման կապակցությամբ:
ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարը կարևորել է համաժողովի աշխատանքները՝ նշելով, որ ստեղծված ձևաչափը լավ հնարավորություն է բիզնեսի համար՝ գործընկերներ գտնելու, գործարար կապեր հաստատելու, ինչպես նաև միջկառավարական համագործակցությունը խորացնելու առումով:
Անդրադառնալով հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման հեռանկարներին՝ կառավարության ղեկավարը նշել է այն ուղղությունները, որտեղ համատեղ աշխատելու մեծ ներուժ կա՝ մասնավորապես առանձնացնելով գյուղատնտեսության, մեքենաշինություն, հյուրանոցային բիզնեսի, դեղագործության ոլորտները, ինչպես նաև անդրադարձել է Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու նոր հնարավորություններին:
Վարչապետը գոհունակություն է հայտնել զբոսաշրջության ոլորտում արձանագրված աճի կապակցությամբ՝ պայմանավորված ՀՀ կառավարության կողմից ՌԴ ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորության վերաբերյալ որոշման ընդունմամբ և միևնույն ժամանակ կարևորել է որոշման վերաբերյալ Ռուսաստանում հանրային իրազեկվածության բարձրացումը:
Քննարկելով ներդրումային ծրագրեր իրականացնելու հեռանկարները՝ Կարեն Կարապետյանը և Դենիս Մանտուրովը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի՝ որպես երրորդ շուկաներ մուտք գործելու հարթակի հնարավորությունների շուրջ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ մեծածավալ աշխատանք կա անելու և պետք է հետևողականորեն շարունակել ընդլայնել արդյունավետ համագործակցությունը:
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
19:23 27.10.26
17:02 28.10.26
17:32 28.10.26
19:52 28.10.26
20:00 28.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02