Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, շնորհավորել և բարեմաղթանքներ հղել նրան հոբելյանի առթիվ: Հանրապետության նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահին:
«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,
Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Ձեր հոբելյանի առթիվ:
Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և մեծ հաջողություններ դրված նպատակներին հասնելու գործում ՝ ի շահ Ռուսաստանի հետագա զարգացման, նրա քաղաքացիների բարեկեցության բարձրացման և համաշխարհային քաղաքականության մեջ երկրի դերի ամրապնդման:
Կցանկանայի երախտագիտությամբ նշել Ձեր անձնական ներդրումը մեր երկրների ժողովուրդների բարեկամության, եղբայրության և փոխադարձ աջակցության բազմադարյա ավանդույթների վրա հիմնված Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում: Հետևողական ջանքերի շնորհիվ մեզ հաջողվել է զգալիորեն հարստացնել հայ-ռուսական համագործակցության օրակարգը նոր համատեղ նախաձեռնություններով և նախագծերով, ինչը, անկասկած, համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների արմատական շահերին, ընթանում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման հունով:
Մշտապես անկեղծորեն ուրախ եմ Ձեզ հետ հանդիպումների համար, որոնք մեր միջև հաստատված բարեկամական հարաբերությունների շնորհիվ բաց, վստահելի և գործընկերային բնույթ են կրում: Համոզված եմ՝ ակտիվ քաղաքական երկխոսությունը այսուհետ ևս կուղղվի դեպի մեր երկրների միջև կառուցողական համագործակցություն, ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ միջազգային կառույցներում:
Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, քաջառողջություն, երջանկություն, բարօրություն և ամենայն բարիք»,-ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02