Վանաձոր-Ալավերդի հիմնանորոգվող ճանապարհահատված Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահմանի (Մ-6) 90 կմ երկարությամբ միջպետական նշանակության ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են և կշարունակվեն, քանի դեռ եղանակային պայմանները թույլ են տալիս:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է շինհրապարակ, հատվածաբար դիտարկել շինարարության ընթացքը, ծագող խնդիրները և կատարված աշխատանքի որակը: Հիմնանորոգվող Վանաձոր-Ալավերդի ճանապարհը բաժանված է 3 պայմանական հատվածների, յուրաքանչյուրում աշխատում է առանձին ճանապարհաշինական ընկերություն կամ երկուսը` համատեղ պայմանագրով: Բոլոր 3 հատվածներում շինարարությունը մեկնարկել է նախորդ տարվա սեպտեմբերին: Հայտնի է, որ հիմնանորոգումը մասշտաբային է, բացի այդ որոշ հատվածներում ճանապարհը լայնացվում է, ինչի հետևանքով անհրաժեշտություն էր առաջացել տեղափոխել ենթակառուցվածքները, այդ թվում՝ խմելու ջրագիծը: ճանապարհի 10-17-րդ կմ հատվածում ընթանում են Վանաձոր քաղաքը սնուցող 1020մմ տրամագծով խմելու ջրագծի տեղափոխման աշխատանքները: Նախարարին է ներկայացվում իրավիճակը. նոր խողովակները տեղադրվել են, սակայն անհրաժեշտ է կատարել կապակցման աշխատանքները` ջրի հոսքը հնից տեղափոխելով նոր խողովակաշար:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, բարձրաձայնված տեխնիկական խնդիրները լսելուց հետո, նախարարը հանձնարարեց բոլոր պայմաններն ի մի բերել փաստաթղթում և հնարավորին կարճ ժամկետում ավարտել խողովակաշարի վերատեղադրման աշխատանքները` բնակիչներին պատճառվող անհարմարությունը հասցնելով նվազագույնի: Ինչ վերաբերում է բուն ճանապարհին, ապա այս հատվածում ներկայում համահարթեցվում է հողային պաստառը, կառուցվում են կողնակները և կողային առուներ, տեղադրվում են ճանապարհային պատվածքի հիմքի շերտերը, վերականգնվում է ջրահեռացման համակարգը:
Այս պահին ասֆալտապատումն ու անվտանգության էլեմենտների տեղադրումն ավարտված է Վանաձոր քաղաքին հարող շուրջ 7 կմ երկարությամբ ճանապարհահատվածում: Սակայն մտահոգիչ է, որ անհայտ անձանց կողմից ճանապարհի կահավորմանը պատճառվում են վնասներ, այդպիսով խախտվում են անվտանգ երթևեկության համար սահմանված չափանիշները: Մյուս ճանապարհահատվածում նախարարին ներկայացվեցին կատարված հողային աշխատանքները, կառուցված շուրջ 1100 գծամետր սովորական և գրեթե 900 գծամետր գաբիոնային շարվածքով հենապատերը: Երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով` ճանապարհի 18-րդ կմ-ում ոլորապտույտ ճանապարհահատվածի հորիզոնական ծրագծի փոփոխություն է կատարվել, մեղմվել է ճանապարհի երկայնական թեքությունը, հողային պաստառի կայունությունն ապահովելու նպատակով կառուցվել է երկաթբետոնե ստորին հենապատ:
Բնակելի տներին շատ մոտ մի հատվածում դեռևս նախարարի մյուս այցերի ընթացքում բարձրաձայնվել էին որոշ խնդիրներ: Ճանապարհի երկայնքով կառուցվել է հենապատ և զուգահեռ հավելյալ ուղի, որտեղով բնակիչներն անվտանգ անցուդարձ կանեն` առանց երթևեկելի հատված դուրս գալու: Երրորդ հատվածն ընդգրկում է Վանաձոր - Ալավերդի ճանապարհի 30-38-րդ կմ-ն: Այստեղ ևս կատարվել են հողային աշխատանքներ, նոր հենապատերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման և գաբիոնային շարվածքով հենապատերի կառուցման աշխատանքներ: Ճանապարհի 31-րդ կմ-ում գտնվող թունելը վերակառուցվել է: 32-րդ կմ-ում հին կամրջի փոխարեն կառուցվել է նորը: Ներկայում ընթանում են կամուրջների վերակառուցման աշխատանքներ: Նաև վերակառուցվում են թունելների ճակատային մասերը, մերձթունելային հրապարակն ու պատերը:
Բոլոր երեք հատվածներում ճանապարհաշինարարները հավաստիացրին, որ շինարարությունը բնականոն հունով շարունակվում է, վերջին օրերին տեղացող անձրևներից հետո օդերևութաբանները արևոտ եղանակ են խոստացել: Հիմքի շերտը չորանալուց հետո ասֆալտապատումը կշարունակվի: Տասնամյակներ շարունակ հիմնանորոգման կարիք ունեցող այս ճանապարհը պատրաստ կլինի 2018թ.-ին, և բնակիչներին պատճառվող անհարմարությունը կփոխհատուցվի հարմարավետ և նորոգ ավտոճանապարհով:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02