ARM | RUS |

Պատմագրության ոլորտում համատարած մարգինալացում և լճացում է. Հայկ Դեմոյան

13.06.16 | 22:36

Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը դժգոհեց ու քննադատեց հայ ժողովրդի պատմությունն ու հիշողությունը վավերացնող այն մասնագետ պատմաբաններին, ովքեր պատասխանատու են անցյալի ուսումնասիրության ու դրա մատուցման համար`նշելով, որ ոլորտում տիրապետող է դառնում համատարած մարգինալացումն ու լճացումը, որը վաղուց քրոնիկ բնույթ է սկսել կրել։

Հայկ Դեմոյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց մի քանի գործերի անուններ՝ Գիտությունների ակադեմիայի կողմից հրատարակված «Հայոց պատմություն» քառահատորյակը, «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանը, Հասմիկ Ստեփանյանի «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» գիրքը։

Խոսելով առաջին գրքի վերջերս լույս տեսած երրորդ հատորում Հայոց ցեղասպանությանն անդրադարձող գլխի մասին՝ Հայկ Դեմոյանը նշեց, որ ի նշան բողոքի՝ Մեծ Եղեռնի պատմության նման մատուցման դեմ, մի քանի տարի առաջ դուրս է եկել խմբագրակազմից, սակայն իր դիտարկումները հարկ է համարել գրավոր ներկայացնել հեղինակներին, նշելով, որ նման հակագիտական մատուցումն էական վնաս կարող է հասցնել թուրքական ժխտողականության դեմ տարվող պայքարին, քանի որ հատորում զետեղված տեքստը խիստ խոցելի էր ու չէր արտացոլում ժամանակակից պատմագրության գիտական նորույթներն ու մեթոդները: Հատորը լույս է տեսել, և ներկայացված դիտարկումները հաշվի չեն առնվել: Ի պատասխան նման վտանգավոր ու ապաշնորհ գործելաոճին՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտխորհուրդը մոտ ժամանակներում հանդես կգա հատուկ գրախոսականով:

«Մեր պարտքը համարեցինք գոնե փրկել դրությունը, ներկայացնելով մեր դիտարկումները, սակայն հատորի խմբագրակազմը, Հայոց ցեղասպանության պատմությունը լուսաբանելիս ոչ միայն տուրք էր տվել հնաոճ և գիտականության առումով քննություն չբռնող մոտեցմանը, այլև միտումնավոր կերպով որևէ հղում չէր տվել ՀՑԹԻ հրատարակություններին: Երբ կարդացինք հրատարակված հատորի այս մասը, ուղղակի սարսափեցինք։ Ստացվում էր այնպես, որ հայերը մեղավոր էին, որ Եղեռն է իրականացվում, որովհետև նրանք հարել էին ռուսական կողմին»,– ասաց նա։

Հայկ Դեմոյանը պարզաբանեց նաև որ հայ ժողովրդի անցած ուղին ու մշակութային ժառանգությունը ներկայացնելուն կոչված և կոթողային ու ամբողջական դառնալուն կոչված այս հրատարակությունը սոսկ վերածվել է թվերի ու անունների «կույտի»՝ խորհրդային կուսակցականացված պատմագրությանը բնորոշ հատկանիշերով։

«Ցեղասպանությունը պետք էր ներկայացնել որպես գործընթաց, որոշումների կայացման հաջորդականություն, այլ ոչ թե հին ու նոր տոմարով գրառված ամսաթվերը՝ չտարբերակելով դեպքերի ու իրադարձությունների չփոխկապակցված մի սարսափելի ու գավառամիտ տեքստ։ Հատորն ավելի շուտ հոդվածների ժողովածու է հիշեցնում, այլ ոչ թե պատմական երկարատև ուղի անցած ու հարուստ ժառանգություն թողած ժողովրդի անցյալի վավերացում: Հատորի բոլոր աղբյուրները հիմնականում անցյալ դարի՝ 50–60–ական թվականներին լույս տեսած գրքեր ու հոդվածներ են, չնչին տոկոս է կազմում օտարալեզու հետազոտություններն ու աղբյուրները, որոնց անունները, որպես կանոն, սխալ են գրված»,– ասաց Հայկ Դեմոյանը։

Պատմաբանը տպագրվածը «սոսկալի» ու «խայտառակ» է համարում։ Մանրամասնելով աչքի ընկած թերությունները՝ նշեց. «Երրորդ հատորը, որտեղ պատմվում է Եղեռնի մասին, վերնագրված է «Հայ գաղթավայրերը, պարբերական մամուլը և մշակույթը»։ Չի կարող այսպես լինել, հայ ժողովրդի պատմության ներկայացումը չի կարող նման կերպ պարբերականացվել: Դա խորհրդային պատմագիտության մնացուկ է։ Սա սովետական, պատմությունը բաժանելու մարքսիստական ձև է՝ ըստ ժամանակագրության և թեմաների։ Գաղտնիքն այն է, որ նույն մարդիկ, որոնք դպրոցական շատ վատ դասագրքերն են գրում, նույն ոճով և այս կերպ, փաստորեն, մեծահասակների համար են դասագիրք գրել»։ Հայկ Դեմոյանը դիտարկեց, որ չի հասկացվում, թե ինչպես Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրության դեմ. «Առկա են նման հատորին անհարիր մանկամիտ սխալներ, որոնք սկսնակ ասպիրանտներն անգամ թույլ չէին տա։ Պետությանը հասցվել է զգալի նյութական ու բարոյական վնաս. մեր պատմությունը թողել են 60 տարի առաջվա մեթոդոլոգիայի մեջ: Այս տպաքանակը պետք է ոչնչացնել. սա ուղղակի խայտառակություն է, ողջ ազգի ստորացում»։

Հայկ Դեմոյանը նաև անդրադարձավ գրքի ձևավորման գեղագիտական կողմին. «Այսպիսի գյուղական ակումբի մակարդակի գրքեր տպում էին 1950–60–ականներին, առանց շքակազմի՝ այնքան փոքր տառաչափով, որ անհնար է կարդալ: Հատորում առկա են բազմաթիվ տեխնիկական ու սրբագրական սխալներ»,– ասաց նա։

Հայկ Դեմոյանն անդրադարձավ նաև «Հայ գրատպություն և գրքարվեստ» հատորին: Նա նկատեց, որ այստեղ չկա հոդված Վահագն Դադրյանի մասին, որն իր ամբողջ կյանքը նվիրեց Ցեղասպանության ուսումնասիրման գործին, բայց, փոխարենը, ներկայացված են հոդվածներ հենց հանրագիտարանի հեղինակների մասին և «ամենացնցողը»՝ այսպիսի հանրագիտարանում ներառված է նաև «Անաստաս Միկոյան» հոդվածը: Մեկնաբանություններն ավելորդ են:

Խոսելով Հասմիկ Ստեփանյանի հեղինակած «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» գրքից՝ նա նշեց, որ հեղինակն այն կազմելիս 700 էջ ծավալով գրքում գիտակցաբար խուսափել է «Ցեղասպանություն» եզրույթը օգտագործելուց՝ այն պատճառաբանությամբ, որ դա խանգարիչ հանգամանք կհանդիսանա Ստամբուլում գրքի շնորհանդեսը կազմակերպելիս։

«Սա կոչվում է գիտության մարգինալացում, միջակայնացում։ Սա կոմպիլյատիվ աշխատանք է. ոչ մի աղբյուր չի ստուգվել»,- ասաց Հայկ Դեմոյանը՝ նշելով, որ նա՝ որպես պատմաբան, չէր կարող այս խնդիրներից չխոսել՝ հավելելով նաև, որ ոլորտում մարգինալացումից զատ, թայֆայական ու մութ գործարքների երևույթները համատարած բնույթ են կրում՝ տեղ չթողնելով իրական, ակադեմիական գիտության մասին խոսելու համար:

Tert.am-ը զրուցեց նաև քննադատվող գրքերից «Հայոց պատմության» համահեղինակներից պատմաբան Արմեն Մարուքյանի հետ, որը հեղինակել է 3–րդ հատորում ներկայացվող Հայոց ցեղասպանության հատվածը, մասնավորապես, անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող արձագանքներին և հետևանքներին։ Պատմաբանը նշեց, որ Հայկ Դեմոյանը գրավոր ներկայացրել էր իր առաջարկները, և դրանք քննարկվել են Պատմության ինստիտուտում, որոշները հաշվի են առնվել և ուղղվել են։ Արմեն Մարուքյանը նշեց, որ խոսք էր եղել նաև օտար աղբյուրների օգտագործման մասին, ինչը հաշվի է առնվել. օգտվել են տարբեր երկրներում հրապարակված արժանահավատ գրքերից, արխիվներից, աղբյուրները բոլոր լեզուներով են։

«Ինչ վերաբերում է մեթոդաբանությանը, ապա Մեծ Եղեռնը հստակ տարանջատվել է բոլոր փուլերով, պատճառներով, թե որը ե՞րբ է եղել, ինչո՞ւ է եղել»,– ասաց Արմեն Մարուքյանը՝ առաջարկեց, որ Հայկ Դեմոյանը գրավոր ներկայացնի իր դիտարկումները, իրենք կպատասխանեն։

Անդրադառնալով Հայկ Դեմոյանի այն դիտարկմանը, թե հատորյակում Հայոց ցեղասպանության հատվածն այնպես է ներկայացված, որ թվում է, թե հայերն են մեղավոր եղել՝ Արմեն Մարուքյանը պատասխանեց. «Եթե մարդիկ կան, որ կարծում են, թե նման ձևակերպումներ կարող են լինել, պետք է գիրքն ամբողջությամբ կարդան։ Դժվարանում եմ կռահել, թե խոսքն ինչի մասին է, բայց հնարավոր է՝ կոնտեքստից դուրս բերված հատվածի մասին է»։

Պատմաբանը հիշատակեց, որ իրենք էլ Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի էքսպոզիցիայում են բազմաթիվ թերություններ գտել։ «Նման քննարկումներ միայն «Հայոց պատմություն» գրքի մասին չեն լինում»։

«Հայոց պատմություն» քառահատորյակի Հայոց ցեղասպանության մասին հատվածը ներկայացնողներից պատմաբան Ռուբեն Սահակյանը Tert.am–ի հետ զրույցում նշեց, որ Հայկ Դեմոյանի դիտարկումները սուբյեկտիվ են։ «Ես երկար ժամանակ է ՝այս թեմաներն եմ ուսումնասիրում։ Պարզապես չեմ հասկանում պարոն Դեմոյանի վերաբերմունքը մեր նկատմամբ։ Նա միշտ դժգոհ է, ես չեմ կարող ասել, թե դա ինչով է պայմանավորված։ Անձնական խնդիր կա, որը չգիտեմ ինչով է պայմանավորված»,– ասաց Ռուբեն Սահակյանը՝ նշելով, որ Հայկ Դեմոյանին կպատասխանեն նրա դիտարկումները գրավոր տեսնելուց հետո։

Ռուբեն Սահակյանին ներկայացրինք Հայկ Դեմոյանի դիտարկումները. «Ես չգիտեմ՝ նա ինչ դիտարկումներ է ներկայացնում, երևի ցանկանում էր, որ ինքը գրեր այդ գիրքը, բայց ինձ են վստահել։ Տնօրենը նայել է, բոլորը նայել են, այդտեղ որևէ արտառոց բան չեն գտել։ Բոլորս էլ գիտենք, որ նրա վերաբերմունքը Պատմության ինստիտուտի նկատմամբ այնքան էլ բարեհաճ չէ»։



Tert.am


Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Ծառուկյան (Տեսանյութ)

Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու...

15:49

Կենդանաբանական այգու դիմաց բախվել են «Mercedes CLS»-ը, «Jaguar»-ը, «Toyota»-ն և թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը. կան տուժածներ

Կենդանաբանական այգու դիմաց բախվել են «Mercedes CLS»-ը, «Jaguar»-ը, «Toyota»-ն և թիվ 53 երթուղին...

15:23

Լևոն Տեր-Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է. Նիկոլ Փաշինյան

Լևոն Տեր-Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է. Նիկոլ...

15:09

Ես չկարողացա ժողովրդին բացատրել, որովհետև ժողովուրդը չէր ցանկանում լսել. ես «սխալ» էի՝ լինելով ճիշտ. Սերժ Սարգսյան

Ես չկարողացա ժողովրդին բացատրել, որովհետև ժողովուրդը չէր ցանկանում լսել. ես «սխալ» էի՝ լինելով...

10:24

«Երեք դաշնակահար՝ մեկ բեմում» նախագիծը վերադառնում է. հայ և օտարազգի վիրտուոզ երաժիշտները հանդես կգան Երևանում

«Երեք դաշնակահար՝ մեկ բեմում» նախագիծը վերադառնում է. հայ և օտարազգի վիրտուոզ երաժիշտները հանդես...

10:09

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:48

ԵՄ–ի հետ համատեղ մի նոր նախաձեռնությամբ ենք հանդես գալու. ԱԳ փոխնախարարը՝ Հայաստան–ԵՄ գագաթնաժողովի մասին

ԵՄ–ի հետ համատեղ մի նոր նախաձեռնությամբ ենք հանդես գալու. ԱԳ փոխնախարարը՝ Հայաստան–ԵՄ...

09:36

Պետական բուհերում ՀՀ քաղաքացիների համար կրթությունը դարձնելու ենք անվճար. «Միասնության թևեր»

Պետական բուհերում ՀՀ քաղաքացիների համար կրթությունը դարձնելու ենք անվճար. «Միասնության...

09:03

Թոշակառուներին կոչ եմ անում չլսել չուզողների ձայները և ճամփորդել. Փաշինյան

Թոշակառուներին կոչ եմ անում չլսել չուզողների ձայները և ճամփորդել....

13:49

Պետք է հակազդել հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններին ադրբեջանական անօրինական միջամատությանը. Թաթոյան

Պետք է հակազդել հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններին ադրբեջանական անօրինական...

13:42

Հօգուտ Արտաշատի՝ կբռնագանձվի 61 միլիոն 665 հազար դրամ

Հօգուտ Արտաշատի՝ կբռնագանձվի 61 միլիոն 665 հազար դրամ

13:40

Կասեցվել է Երևանի կենտրոնում գործող «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը

Կասեցվել է Երևանի կենտրոնում գործող «Քամանչա» ռեստորանի կաթսայատան...

11:45

Ադրբեջանը ֆիզիկապես է քանդում հայկական Եկեղեցիները, իսկ Հայաստանի իշխանությունն ուզում է վարչականորեն կազմաքանդել. Տեր Մակար

Ադրբեջանը ֆիզիկապես է քանդում հայկական Եկեղեցիները, իսկ Հայաստանի իշխանությունն ուզում է...

11:13

Ի՞նչ է ասել Թաթոյանը ԵՄ դեսպանին. ի՞նչ նկատի ունի, երբ ասում է՝ ՀՀ ընտրություններում Ադրբեջանն ունի իր թեկնածուն․փաստեր

Ի՞նչ է ասել Թաթոյանը ԵՄ դեսպանին. ի՞նչ նկատի ունի, երբ ասում է՝ ՀՀ ընտրություններում Ադրբեջանն...

10:45

«Ադրբեջանից որևէ առաջարկ չենք ստացել»․ ՄԻՊ-ի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանին

«Ադրբեջանից որևէ առաջարկ չենք ստացել»․ ՄԻՊ-ի արձագանքը՝ Ռուբեն...

10:26

Սարավան-Զանգեր ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար

Սարավան-Զանգեր ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների...

09:45

Կդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

Կդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

09:17

Իրանը հայտարարել է, որ Թրամփի առաջարկած հրադադարի երկարաձգումը ոչինչ չի նշանակում

Իրանը հայտարարել է, որ Թրամփի առաջարկած հրադադարի երկարաձգումը ոչինչ չի...

09:01

Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե...

22:18

Մալխաս Ամոյանը 5-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն

Մալխաս Ամոյանը 5-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն

22:03

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44