Իրանագետ Գոհար Իսկանդարյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ թեև Իրանի՝ ԵԱՏՄ անդամակցության վերաբերյալ բավական երկար քննարկումներ են տեղի ունենում, սակայն հստակ ինֆորմացիա այդ մասին դեռ չկա:
«Իրանին դա ձեռնտու է, քանի որ նրա առաջ բացվում է բավականին մեծ շուկա, և ինքը կկարողանա առանց տարատեսակ հարկերի իր ապրանքները ներմուծել ԵԱՏՄ շուկա: Կարող են լինել որոշ ներկայացուցիչներ, որոնք այդ հարցերում ակտիվություն ցուցաբերեն, սակայն որևէ ինֆորմացիա, որ Իրանն արդեն պատրաստակամություն է հայտնել ԵԱՏՄ-ին անդամագրվել և ԵԱՏՄ-ն համաձայնել է՝ չկա»,-ասաց նա և նշեց, որ Իրանի և ԵԱՏՄ-ի հետաքրքրությունների ոլորտը համընկնում է։
Ինչ վերաբերում է Իրան-Ռուսաստան հարաբերություններին, ապա Գոհար Իսկանդարյանը նկատեց, որ այդ հարաբերությունները վերջին տարիներին բավականին սերտացել, ջերմացել են, քանի որ նրանք համագործակցել են հատկապես Սիրիայի խնդիրների կարգավորման հարցում, այսինքն` բավական դրական միտումներ կան։
«Իրանին ձեռնտու է իր ապրանքները ներմուծել ԵԱՏՄ շուկա, մնում է հասկանալ ԵԱՏՄ երկրներին, հատկապես Ռուսաստանին, քանի որ նա է դոմինանտը»,-ասաց նա:
Անդրադառնալով այս համատեքստում Հայաստանի շահերին, ապա իրանագետն ասաց, որ Հայաստանը շատ հետաքրքիր կերպով կարող է համագործակցել Իրանի հետ հենց ԵԱՏՄ շրջանակներում:
«Կարող են հետաքրքիր ծրագրեր իրականացնել, օրինակ՝ իրանական կիսաֆաբրիկատները կարող են Հայաստանում վերջնական տեսք ստանալ և «Արտադրված է Հայաստանում» պիտակով մտնել ԵԱՏՄ շուկա: Արդյունքում Իրանը չի տա շատ հարկեր, և Հայաստանի առևտրաշրջանառությունը կաճի: Այդ գործակցությունը երկու կողմին էլ ձեռնտու կլինի, և կարելի է ասել՝ Հայաստանը կդառնա կապող միջանցք Իրանի և ԵԱՏՄ-ի միջև»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե այսինքն՝ Հայաստանին ձեռնտու է, որ Իրանը Հայաստանի միջոցով պարզապես համագործակցի ԵԱՏՄ-ի հե՞տ և ոչ թե անդամակցի այդ կառույցին, Գոհար Իսկանդարյանը պատասխանեց. «Խնդիրը նրանում է, թե արդյո՞ք տնտեսական, քաղաքական շահերը կհամընկնեն, և արդյո՞ք Իրանի պետական կառավարող շրջանակները որոշում կկայացնեն՝ մտնել ԵԱՏՄ, թե ոչ: Մենք չենք կարող ազդել նրանց որոշման վրա, որոշումից հետո մենք կարող ենք շահել կամ չշահել»:
Խոսելով Իրան կատարած այցի շրջանակներում վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարության մասին, թե Հայաստան-Իրան տնտեսական համագործակցությունը զգալիորեն զիջում է երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը, Գոհար Իսկանդարյանը նշեց, որ դրա բացատրությունն այն է, որ Իրանը հիմնականում հովանավորում է իր սեփական արտադրանքը:
«Քանի որ շուրջ 40 տարի է, ինչ պատժամիջոցների տակ է, Իրանն ինքը արտադրել և իր արտադրանքը սպառել է: Դրսից ապրանքները բավական դժվար են մտնում Իրան, մեծ հարկեր ու տուրքեր կան, և դա չի վերաբերում միայն Հայաստանին, այլ ամբողջ աշխարհի ապրանքներին. ներմուծողին դա ձեռնտու չի լինում, քանի որ ապրանքը մրցունակ չի լինի: Դրա համար էլ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները մի փոքր ավելի զիջում են քաղաքականին»,-ասաց նա:
Իրանագետը նշեց, որ խնդիրն այն է, թե մենք կկարողանա՞նք Իրանին համոզել, որ մենք լավագույն տարբերակն ենք և կարող են մեր ներուժը օգտագործել, մասնավորապես՝ այլընտրանքային ճանապարհների հետ կապված, ինչի ուղղությամբ պետք է գործնական քայլեր արվեն:
«Մենք գիտենք, որ Եվրոպայից հիմնական ապրանքները Իրան հասնում են Թուրքիայի ճանապարհով, անցած տարի 1-2 խոշորածավալ բեռներ Գերմանիայից եկան Իրան Հայաստանով, և իրենք տեսան, որ շատ ավելի անվտանգ, շատ ավելի մատչելի եղավ: Այսինքն` որոշակի գործընթացներով, ոչ թե խոստումներով պետք է ապացուցել, որ Իրանը կարող է օգտագործել Հայաստանի ներուժը»,-ասաց նա:
tert.am
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02