Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի նախկին տնօրեն, շուրջ 36 մլն դրամ յուրացնելու մեջ մեղադրվող Գայանե Մարգարյանը դատապարտվեց 6,5 տարվա ազատազրկման: Օրերս նման դատավճիռ է կայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը:
Գործով ամբաստանյալ Փառանձեմ Մարտիրոսյանը դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման, իսկ Արաքս Հովսեփյանը՝ 5,5 տարվա պայմանական ազատազրկման: Նշենք, որ ամբաստանյալներից կալանքի տակ էր միայն Գայանե Մարգարյանը:
NEWS.am-ի հետ զրույցում Գայանե Մարգարյանի պաշտպան Գագիկ Խաչիկյանը հայտնեց, որ համաձայն չեն դատավճռի հետ եւ բողոքարկելու են այն:
Դեռեւս հայտնի չէ, թե յուրացված 36 մլն դրամը ինչպես է փոխհատուցվելու: Գագիկ Խաչիկյանը նշեց, որ իրենք նախկինում 6 մլն դրամ փոխհատուցել էին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ դպրոցի արդեն նախկին տնօրեն Գայանե Մարգարյանը ուղիղ 10 տարի պարբերաբար, առանց աշխատանքի ընդունելու մտադրության` շահադիտական նպատակով, կազմել է հաստատությունում փաստացի աշխատանքի չհաճախող, իսկ 2007 թվականի սեպտեմբերից կազմակերպության կադրերի գծով տեսուչ Արաքս Հովսեփյանին է հանձնարարել կազմել հաստատությունում փաստացի աշխատանքի չհաճախող ընդհանուր 16 անձի հետ աշխատանքային կեղծ պայմանագրեր: Այնուհետեւ նա անձամբ հաստատել է կեղծ պայմանագրերը, հրամանագրել է հաստատությունում փաստացի աշխատանքի չհաճախող 16 անձ, որից հետո Արաքս Հովսեփյանի եւ Փառանձեմ Մարտիրոսյանի հետ աշխատավարձի հաշվարկի պաշտոնեական կեղծ փաստաթղթեր: Դպրոցի այս երեք աշխատակիցները ելքագրել են 36 մլն 370 հազար ՀՀ դրամ:
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
14:03 27.10.26
19:23 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
17:02 28.10.26
17:32 28.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02