ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում ընթացիկ և նախատեսվող ծրագրերը, 2018 թ-ին նախատեսվող ծրագրերի թվում մատնանշեց Կարկտապաշտպան ցանցերի ներդրման պետական աջակցության ծրագիրը, որով նախատեսվում է տրամադրել կարկտապաշտպան ցանցերի ներդրման վարկ տարեկան մինչև 2 % տոկոսադրույքով, մինչև 7 տարի մարման ժամկետով:
Նախարարի խոսքով՝ Գյուղատնտեսության ոլորտում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման ծրագրով էլ գյուղացիական տնտեսություններին կտրամադրվեն տարեկան 2% տոկոսադրույքով տարեկան, 3 տարի մարման ժամկետով վարկեր, իսկ Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրով՝ մինչև 10 հեկտար ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած այգետնկումներ իրականացնող տնտեսվարողներին պետության կողմից սուբսիդավորվող վարկի ապահովում 5% տարեկան տոկոսադրույքով:
Նախարարը նաև նշեց, որ այս ծրագրերն ուղղված են գյուղացիական տնտեսությունների համար մատչելի ֆինանսական ռեսուրսների ապահովմանը:
Ըստ Իգնատի Առաքելյանի՝ ընթացիկ տարում Հայաստանի ագրարային բնագավառում նախատեսվող 120 մլն դոլար ներդրումներից արդեն իրականացվել է 50 միլիոն դոլարի ներդրում, որոնք ուղղվել են ինտենսիվ այգիների հիմնմանը, ինչպես նաև վերամշակող ընկերությունների և անասնաբուծական տնտեսությունների ստեղծմանն ու զարգացմանը:
Նախարարի խոսքով` KfW բանկի հետ համատեղ այժմ քայլեր են ձեռնարկվում նաև գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ուղղությամբ, որով նախատեսվում է այս ոլորտում իրականացնել պիլոտային ծրագիր: Նախարարության առաջիկա նախաձեռնությունների թվում է նաև համայնքային անասնաբույժների ինստիտուտի ներդրումը, ինչը թույլ կտա առավել արդյունավետ կազմակերպել անասնաբուժական ծառայությունների մատուցումը:
Ի.Առաքելյանն իր խոսքում ընդգծել է մասնագիտական կրթության և խորհրդատվական համակարգերի մակարդակի բարձրացման կարևորությունը: Խորհրդատվական համակարգի ձևավորման նպատակով հայտարարվել են բաց մրցույթներ, որոնց դիմելու հնարավորություն ունեն ներկայացված պահանջներին համապատասխանող բոլոր մասնագետները:
Նախարարն անդրադարձ կատարեց նաև պարենային անվտանգության ապահովման, տեղական արտադրությամբ ներմուծման փոխարինման անհրաժեշտությանը:
Կարևորելով երկրում օրգանական գյուղատնտեսության զարգացման խթանումը, նախարարը նշեց, որ առաջիկայում նախատեսվում է սուբսիդավորել տեղական արտադրության օրգանական պարարտանյութերը:
Շարունակվում են նաև սերմնաբուծության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը` Հայաստանում բարձրակարգ սերմերի պաշար ապահովելու և ինքնաբավության մակարդակը բարձրացնելու նպատակով:
Անասնապահության ոլորտի հետագա զարգացման նպատակով էլ 2017-2022 թթ. տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակում նախատեսվում է տավարաբուծությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին տարաժամկետ վճարման պայմանով տրամադրել տեղի վերարտադրության տոհմային երինջներ:
Իգնատի Առաքելյանը նաև նշեց, որ ագրարային ոլորտում օրենսդրական դաշտի բարելավման նպատակով մշակման փուլում է «Գյուղատնտեսության մասին օրենքը», որը նախաձեռնելիս հաշվի են առնվել ոլորտի առաջնահերթություններն ու առկա խնդիրները:
10:03
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
12:17 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
11:03 11.09.26
10:44 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
12:44 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02