«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-ին Տաթևի վանական համալիրի բակում տեղի ունեցավ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի համերգը։
Ինչպես տեղեկացրին Հիմնադրամից, երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Հայաստանում ԽՍՀՄ միակ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ երգչախումբը կատարեց Կոմիտասի, Եկմալյանի, Մոցարտի, Վերդիի և Չայկովսկու ստեղծագործությունները։
«Տաթևը զարմանահրաշ կառույց է։ Բազմիցս մասնավոր այցով եղել եմ Տաթևում, բայց այս անգամ, ի ուրախություն ինձ, այստեղ ելույթ ունեցանք մեր երգչախմբով։ 1111-ամյա իր բարձունքից մեզ նայող Տաթևի վանքը ջերմությամբ հյուրընկալեց մեզ։ Խորհրդանշական է, որ հոկտեմբերի 16-ին լրանում է «ՏաԹևեր» ճոպանուղու գործարկման յոթերորդ տարեդարձը»,- ասել է մաեստրո Հովհաննես Չեքիջյանը։
Երգչախմբի համերգը մեկն է այն միջոցառումներից, որոնք ուղղված են Տաթևում հոգևոր ու մշակութային կյանքի վերածննդին։ Համերգին ներկա էին Տաթևի վանքի հարակից համայնքների բնակիչները, բազմաթիվ հյուրեր ու զբոսաշրջիկներ Հայաստանից և արտերկրից։
«Եթե պատմության էջերն ուսումնասիրենք՝ կտեսնենք, որ 1111 տարեկան Տաթևի վանքը եղել է հայ հոգևոր երաժշտության դարբնոցը։ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի համերգը Տաթևի վանքի բակում հայ հոգևոր երաժշտության դարավոր ավանդույթների պահպանման ու շարունակության լավագույն օրինակն է», – նշել է Տաթևի վանքի վանահայր Տեր Միքայել Վարդապետ Գևորգյանը:
«Երգչախմբի համերգը ինքնատիպ մի փորձ էր նույն տարածության մեջ հանդիպեցնելու մեր մշակույթի անցյալն ու ներկան․ կազմակերպել Տաթևի վանքի բակում մաեստրո Չեքիջյանի ղեկավարած երգչախմբի համերգը։ Թե՛ Տաթևը, թե՛ երգչախումբը հոգևոր և մշակութային բացառիկ արժեքներն են ոչ միայն հայերի համար։ Այս ձայները հնչել են աշխարհի լավագույն բեմերից, իսկ Տաթևը և «Տաթևի վերածնունդ» ծրագիրը կարողացել են համախմբել տարբեր ազգությունների ու դավանանքի մարդկանց։ Ի վերջո, այս «հանդիպումը» վաղ թե ուշ պետք է կայանար։ Այս համերգը լավ առիթ էր, որպեսզի վանքի հարակից համայնքների բնակիչներն ու հյուրերը հաղորդակցվեն կենդանի լեգենդի՝ մաեստրո Չեքիջյանի և նրա ղեկավարած երգչախմբի արվեստի հետ»,- ասել է IDeA հիմնադրամի մշակութային ծրագրերի ղեկավար Էլեոնորա Մալխասյանը։
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02