Ցանկացած առաջնորդ առաջնորդ է, երբ ունի մարդիկ, ովքեր կիսում են նրա մոտեցումները, նպատակները, տեսլականը: Այսօր «Առաջնորդություն հանրային հատվածում» դասախոսության ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքով՝ առաջնային կարևորություն ունի այն, թե որպես առաջնորդ ով է քո հանրությունը:
«Ընտրությունների հաջորդ առավոտը, երբ արթնանում ես, դու առաջնորդ չես դառնում միայն այն մարդկանց համար, որոնք քեզ ձայն են տվել, քո հանրությունը դառնում են բոլորը: Մարդիկ, որոնք քեզ ձայն չեն տվել, դառնում են քո հանրության ոչ պակաս կարևոր հատված, ավելին՝ ավելի կարևոր են լինում: Հանրային ոլորտի առաջնորդը հաշվետու չէ միայն իրեն ձայն տվողների համար, հաշվետում է ամբողջ հասարակության համար»,- ասաց նա:
Նախարարը նկատեց, որ հանրային առաջնորդի օրակարգը հիմնականում մշակում է հանրությունը, հատկապես նրանք, ովքեր վստահության քվեն իրեն չեն տվել, որովհետև նրանց մոտ պետք է վստահություն ձևավորես քո ունեցած տեսլականի նկատմամբ: Միևնույն ժամանակ Վիգեն Հակոբյանը շեշտեց, որ առաջնորդը ժողովրդից մեկ քայլ առաջ պետք է մտածի, ինչը շատ անգամ ձևավորում է օրակարգ, որը մերժվում է հանրության կողմից:
«Առաջնորդը պետք է մեկ քայլ առաջ մտածի հասարակության կենցաղային, սպառողական պահանջից: Հաջողակ առաջնորդների շատ անգամ հեղափոխական օրակարգը ծայրահեղ կերպով մերժվել է: Հանրային առաջնորդի համար կարևոր է հետադարձ կապը, հասարակությանը լսելու ունակության, քանի որ իրականացվելիք գործողությունները ինքնանպատակ չեն: Կարևորն այն է, որ այն, ինչ փորձում ես կյանքի կոչել, բխի ու ծառայի հանրային հատվածի բարեկեցությանը: Դիմացինի համար դրական ու բարի գործ անելը պետք է լինի հիմնական մոտիվացիան»,- շարունակեց նախարարը:
Վիգեն Հակոբյանը նշեց, որ հանրային հատվածի առաջնորդի հետադարձ կապի հնարավորություններից մեկն ընտրություններ են, սակայն շեշտեց, որ չի կարելի մնալ միայն ընտրությունների հաշվին: Նրա գնահատմամբ՝ պետք է կիրառել հետադարձ կապի բոլոր արդական գործիքները՝ մամուլ, սոցհարցումներ և այլն:
«Հանրային գործիչը պետք է ունենա գիտակցում, որ ինքը չունի որոշում կայացնելու ու չկատարելու շքեղություն, քանի որ կայացրած ցանկացած որոշում օրենքի ուժ է ստանում»,- ընդգծեց Հակոբյանը:
Պաշտպանության նախարարը հանրային առաջնորդության 3 հիմնական բաղադրիչ առանձնացրեց. առաջին՝ գիտակցում, որ դու չունես քո և ոչ քո հանրություն, քանի որ ամբողջը քո հանրություն են, երկրորդ՝ դու չունես իրավունք որոշում կայացնել, հետո չեղարկել, երրորդ՝ դու պարտավոր ես ունենալ հետդարձ կապի լայն հնարավորությունից օգտվել:
Պաշտպանության նախարարը խոսեց նաև իր աշխարհայացքի ձևավորման վրա ազդեցություն վրա ազդեցություն ունեցած մարդկանցից:
«Իրականում, ես ինձ հաջողակ մարդ եմ համարում ՝ինձ ընձեռնված հնարավորությունների առումով: Դպրոցն ավարտելու ընթացքում Լենինգրադի Քաղաքագիտական համալսարան ընդունվեցի, որտեղ փորձնական ծրագիր կար, որ 10-րդ դասարանցիները ընդունվեն նախապատրաստական կուրսերի: Մենք դասախոսների հետ շատ դժվար ճանապարհ անցանք, քանի որ դասախոսները սովոր էին, որ իրենց ուսանողներն առնվազն լինել ռայկոմի քարտուղար, իսկ մենք աշակերտ էինք: Մի անձնավորություն կար՝ Յուրի Վինագրադը, որն այս կուրս ստեղծելու հեղինակն էր: Նա հինգ տարի ուղեկցեց մեզ ու ազդեցություն ունեցավ մասնագիտության ընտրության հարցում: Իմ առաջին ղեկավար՝ 1995 թվականին ՀՀ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը, քանի որ նա մարդ էր, որն ուներ շատ խորը ընկալում պետականության մասին»,- նշեց Վիգեն Հակոբյանը՝ նկատելով, որ սովորել է այն մարդկանցից, որոնց հետ աշխատել է:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02