Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բորիչիչի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ, Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանը:
Ողջունելով հյուրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ համառոտ ներկայացրել է բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են մայրաքաղաքում մարզական կյանքի աշխուժացմանը:
«Մենք կարևորում ենք Երևանում սպորտի զարգացումն ու տարբեր մարզաձևերի մասսայականացումը, և պետք է նշեմ, որ վերջին տարիներին այդ ուղղությամբ նպատակային հստակ ծրագրեր ենք իրականացրել: Անշուշտ, վոլեյբոլը ևս սիրված մարզաձև է Երևանում, և վստահ եմ, որ Հայաստանի ֆեդերացիայի նոր ղեկավարության հետ համատեղ, Ձեր աջակցության շնորհիվ, կկարողանանք Երևանում այս սպորտաձևում ևս ունենալ շոշափելի առաջընթաց», – ընդգծել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բորիչիչն առանձնակի կարևորել է Երևանի քաղաքապետի համագործակցության պատրաստակամությունը՝ նկատելով, որ դա իսկապես կնպաստի կոնֆեդերացիայի կողմից Երևանում նախաձեռնած բոլոր ծրագրերը հաջողությամբ կյանքի կոչելուն:
«Պարոն քաղաքապետ, մենք ևս նպատակ ունենք Երևանում զարգացնել վոլեյբոլը՝ որքան հնարավոր է շատ երեխաներ ներգրավելով մարզաձևում: Ունենք տարբեր նախաձեռնություններ ինչպես դպրոցներում սպորտաձևի զարգացման, այնպես էլ մարզական միջոցառումների կազմակերպման ուղղությամբ: Եվ մեզ համար անչափ կարևոր է վերոնշյալ ծրագրերի իրականացման հարցում Ձեր աջակցությունը, ինչը, համոզված եմ, հնարավորություն կտա կյանքի կոչելու բոլոր այն նախաձեռնությունները, որոնք նախատեսում ենք իրականացնել Երևանում», – նշել է Ալեքսանդր Բորիչիչը:
Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է Հայաստանի ֆեդերացիայի հետ համատեղ քննարկել ու ներկայացնել ծրագրային առաջարկությունների հստակ փաթեթ՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է համագործակցել և աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են Երևանում առողջ ապրելակերպի խթանմանն ու սպորտի մասսայականացմանը:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02