2017 թ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին է արժանացել «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, IPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը: Այս մասին հայտարարվեց այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում: Մրցանակաբաշխությանն անդրադարձան միջազգային մրցանակաբաշխության կազմկոմիտեի նախագահ Արմեն Գևորգյանը, մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը, մրցանակաբաշխության հովանավոր ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Արմեն Գևորգյանը նշեց, որ 2017 թվականի մրցանակակրի առումով հանձնաժողովի կողմից բավականին հետաքրքիր աշխատանք է իրականացվել. մրցանակին արժանացածն իր կերպարով, իր ներդրմամբ, ՏՏ ոլորտի զարգացման առումով ունի հետաքրքիր ու նշանակալի համբավ: «Մեզ համար մրցանակաբաշխությունն ունի նաև խորհրդանշական իմաստ այն առումով, որ անընդհատ սևեռում է մեր բոլորի ուշադրությունը այս ոլորտի զարգացման հեռանկարներին: Կարծում եմ, որ երկարաժամկետ և կարճաժամկետ առումով` հատկապես տեխնոլոգիական զարգացումը մեր երկրի հիմնական հեռանկարներից է»,-ասաց նա:
Միջազգային մրցանակաբաշխության կազմկոմիտեի նախագահն անկեղծորեն նշեց, որ այս ծրագրով, թեև մեծ մասշտաբների խնդիրներ չեն լուծել ՏՏ ոլորտում Հայաստանին առաջատար դարձնելու առումով, սակայն միշտ ձգտում են դրան:
«Հայաստան այցելող մրցանակակիրները տանում են լավագույն հուշերը, պատկերացնումները մեր ստեղծագործական, տեխնոլոգիական ներուժի մասին: Միայն այն, որ իրենք հիշում և քարոզում են մեր մասին, դա արդեն, ըստ էության, նվաճում է»,-ասաց նա և նշեց, որ մրցանակակիրների հանդիպումները երիտասարդների հետ մեծ ազդեցություն են թողնում, առաջացնում են «բարի նախանձ», ինչը կարող է ներքին շարժիչ ուժ հանդիսանալ այն երիտասարդների համար, ովքեր որոշել են իրենց ապագան կապել ՏՏ ոլորտի հետ:
Մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը նշեց. որ մրցանակաբաշխությունն արդեն ութերորդ տարին է, ինչ իրականացվում է։ Այս տարի մրցանակակիրը`Թոնի Ֆադելը, բավականին լեգենդար անձնավորություն է:
«Նա նոյեմբերի տասնչորսին երկու օրով ժամանելու է Հայաստան, առանձնազրույց է ունենալու երկրի նախագահի հետ, տեղի է ունենալու մրցանակի պաշտոնական հանձնման արարողությունը: Նախատեսված է նաև վարչապետի հետ հանդիպում, կշնորհվի պատվավոր դոկտորի կոչում»,-ասաց նա և տեղեկացրեց, որ մրցանակակիրը կունենա հանդիպում տեղեկատվական տեխնոլոգիաների համայնքի ուսանողների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ Մատենադարանի դահլիճում:
Հովիկ Մուսայելյանը ներկայացրեց նաև Թոնի Ֆադելի անցած ուղին` նկատելով, որ նա նաև բարերար է, ձեռներեց, դիզայներ, համարվում է թվային նվագարկչի հայտնագործողը:
«Այս տարվա մրցանակակիրը նախորդ մրցանակակիրներից ամենաերիտասարդն է: Նախորդ մրցանակակիրների հետ իրենք կապը պահում են»,– ասաց նա:
Մրցանակաբաշխության հովանավոր Ռալֆ Յիրիկյանը ևս կարևորեց մրցանակաբաշխության անցկացումը: «ՏՀՏ ոլորտի զարգացումն այսօրվա հրամայականներից մեկն է տնտեսական առումով: Շատ ընկերություններ լծված են ոլորտը զարգացնելու գործին, պետք է ավելի հնչեղություն ստանա ու կանխատեսվածից ավել զարգանա այս ոլորտը երկրում»,-ասաց նա և նշեց, որ դա բավարար չէ. զուգահեռ պետք է ծրագրեր, աշխատանքներ տարվեն, որ ՀՀ անունը ՏՀՏ ոլորտում կբարձրացնի և միջազգայնորեն ավելի ճանաչելի կդարձնի: Յիրիկյանը հավելեց, որ այս ծրագիրն ուղղված է հենց այդ նպատակին:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02