ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի մարշալեկ Մարեկ Կուհչինսկու հետ:
ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ, Արա Բաբլոյանը նշել է, որ քառորդ դարի ընթացքում երկու երկրները զարգացրել են բարեկամական հարաբերություններ, բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, արդյունավետ համագործակցություն են ծավալում տարբեր ոլորտներում:
Արա Բաբլոյանն ընդգծել է, որ խորհրդարանական ձևաչափով համագործակցությունն իր կարևոր դերն ունի հայ-լեհական միջպետական հարաբերությունների օրակարգը հարստացնելու և առկա բարեկամական կապերը խորացնելու գործում: Ըստ ՀՀ խորհրդարանի ղեկավարի՝ հայ-լեհական միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործում կարևոր նշանակություն կարող է ունենալ խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջև կապերի ակտիվացումը:
Պարոն Բաբլոյանի համոզմամբ՝ Հայաստանի և Լեհաստանի խորհրդարանականների միջև փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա ոչ միայն երկկողմ, այլ նաև բազմակողմ հարթակներում:
ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հայ և լեհ ժողովուրդների բարեկամության ապացույցը Լեհաստանում հայերի դարավոր կենսագործունեությունն է, որի ընթացքում հայերն իրենց դրսևորել են լավագույն կողմերով: Այսօր Լեհաստանում ապրում է շուրջ 25 հազար հայ: Ա. Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել հայ համայնքի հանդեպ լեհական իշխանությունների դրական վերաբերմունքի համար:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը, անդրադառնալով անցած տարվա ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, նշել է, որ ադրբեջանական կողմի իրականացրած վայրագությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին մարդկային կյանքի հանդեպ Ադրբեջանի ղեկավարության վերաբերմունքը:
«Խոր ցավով տեղեկացա, որ Ադրբեջանի ռազմական ուժերի կողմից երեկ սպանվել է 19-ամյա հայ երիտասարդ: Մենք՝ բժիշկներս, մեկ ժամ առաջ ծնված երեխային ժամերով վիրահատում ենք, լիարժեք ապաքինման համար ամիսներ շարունակ խնամում և մեզ համար անհասկանալի է, թե ինչպես մի քանի րոպեում կարելի է բազմաթիվ մարդկանց կյանքեր խլել այն պատճառով, որ չեն ցանկանում խնդիրը լուծել խաղաղությամբ»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը:
Լեհաստանի Հանրապետության Սեյմի մարշալեկ Մարեկ Կուհչինսկին, շնորհակալություն հայտնելով այցելության համար, վստահեցրել է, որ համագործակցությունը խորհրդարանական ձեւաչափում լավագույնս կշարունակվի: Սեյմի մարշալեկը գոհունակությամբ է խոսել այն մեծ ավանդի մասին, որ ունեն հայերը Լեհաստանում: Նրա խոսքով՝ հայերը լեհերի բարեկամներն են, ինչի վառ ապացույցն է նաև երեկ Սենատում ընդունված պատմական բանաձևը:
Կողմերը քննարկել են նաև համագործակցությունը երկկողմ և բազմակողմ ուղղություններով զարգացնելու կոնկրետ ծրագրեր: ՀՀ ԱԺ նախագահը Սեյմի մարշալեկ Մարեկ Կուհչինսկուն հրավիրել է Հայաստան:




17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02