Պտղունք համայնքի ղեկավար Կարապետ Արթենյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ համայնքի դպրոցը անմխիթար վիճակում է, չորրորդ աստիճանի վթարային է: «Բայց, կարծես թե, սայլը տեղից շարժվում է, գումար հատկացնելու վերաբերյալ կառավարության որոշում կլինի և մենք որպես համաֆինանսավորող հանդես կգանք և նախագծային աշխատանքները մինչև տարվա վերջ, երևի, կավարտվի և գարնանը կսկսեն շինարարությունը, այդպիսի հավաստիացումներ կան»,-ասաց նա:
Կարապետ Արթենյանը նշեց, որ դպրոցը անցած դարի 40-ական թվականների կառույց է և վերջին 30 տարում չի վերանորոգվել: «Գյուղում 200-220 երեխա կարող ենք ապահովել, բայց 120-ն են գալիս, իսկ մյուսները գնում են հարակից գյուղերի դպրոցները: Սկզբում ուզում էին 100 տեղանոց սարքեին, սակայն մարզպետը դեմ էր և ճիշտ էր, քանի որ 100 տեղանոցը շատ փոքր է` հաշվի առնելով, որ մեր գյուղն աճող գյուղ է, անպայման դպրոց է պետք: Հիմա 250 տեղանոց դպրոց կառուցելու առաջարկ ենք ներկայացրել»,-ասաց նա և նշեց, որ հիմա հարցը քննարկումների փուլում է:
Համայնքի ղեկավարը նշեց, որ ինքը 4 տարի է, ինչ գյուղապետ է աշխատում և այդ հարցը բարձրացրել է, բայց երկրի ֆինանսական վիճակը բարվոք չի եղել: «Դպրոցի հարակից տարածքում քարերը թափվում են, և մրցույթը կայացել է, արդեն գումար է հատկացվել, որ այդ պատը ապամոնտաժվի, դա առաջիկայում կանեն, քանի որ դա է շատ վտանգավոր: Հիմնական շենքը նորմալ է, ճաքեր ունի, 4-րդ կարգի վթարային է, բայց Աստծո հույսին ենք, որ ոչ մի վատ բան չի լինի, մինչև դպրոցը կկառուցվի»,-ասաց նա:
tert.am
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02