Այսօր Հայաստանի խորհրդարանի Հանրապետական խմբակցության մի քանի պատգամավորներ, «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի նախաձեռնությամբ, Ստեփանակերտում բաց դասախոսություն են կարդացել Արցախի պետական համալսարանի ուսանողների համար:
ԱԺ պատգամավոր Հրայր Թովմասյան ուսանողներին է ներկայացրել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրությունները, Արման Սաղաթելյանը խոսել է ժամանակակից տեղեկատվական և հիբրիդային պատերազմների վերաբերյալ: Պատգամավոր Կարեն Բեքարյանը ներկայացրել է Ղարաբաղյան կարգավորման գործընթացը. առկա վիճակը և զարգացման միտումները, իսկ Միհրան Հակոբյանը՝ Արցախյան հակամարտության քաղաքակրթական բաղադրիչները:
Ուսանողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել թեմաներից յուրաքանչյուրի հանդեպ, դասախոսություններն ուղեկցվել են ակտիվ քննարկումներով ու մտքերի փոխանակմամբ: Քննարկումներին մասնակցել են նաև «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի ղեկավարներն ու հաղորդավարնեը ։
Կարևորելով արցախցի ուսանողների մասնակցությամբ նման միջոցառումների անցկացումը՝ Հանրապետական խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց. «Նման միջոցառումները շատ կարևոր են, քանի որ ի տարբերություն երևանյան բուհերի, ոչ միշտ է հնարավորություն լինում դասախոսությամբ հանդես գալ Արցախի պետական համալսարանում՝ նաև զբաղվածության և այլ օբյեկտիվ պատճառներից ելնելով։ ԱԺ պատգամավորների համար մեծ պատիվ է հանդես գալ արցախցի ուսանողների առջև և ներկայացնել իրենց մասնագիտական ոլորտների վերջին մտորումները, զարգացումներն ու եզրահանգումները»։
Պատգամավորը նշեց, որ նման միջոցառումները պարբերական բնույթ են կրելու։
«Կարծում եմ՝ մոտ ժամանակներս մենք հատուկ ծրագրով հանդես կգանք և ԱԺ այն պատգամավորները, ովքեր դասավանդում են բուհերում, զբաղվում են գիտամանկավարաժական գործունեությամբ, դասախոսություններով հանդես կգան նաև Արցախի պետական համալսարանում»,-ասաց Հակոբյանը։.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02