Ամերիկյան The Robbins ընկերությունը կօժանդակի հետխորհրդային շրջանում Հայաստանի առաջին խոշոր հիդրոէլեկտրակայանի՝ Շնողի ՀԷԿ-ի կառուցմանը:
Հոկտեմբերի 25-ին ամերիկյան ընկերության ներկայացուցիչ Լոք Հոումը եւ «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը փոխըմբռնման վերաբերյալ համապատասխան հուշագիր են ստորագրել:
Մոտավորապես 15 տոկոսով ծրագրին աջակցություն կտրամադրի «Հայաստանի ներդրողների ակումբ» մասնավոր, ոչ հանրային ներդրումային հիմնադրամը:
Հուշագրի մասնակիցներին ընդունելով՝ ՀՀ էներգետիկայի ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ողջունեց Հայաստանի հիդրոէլեկտրակայանում ԱՄՆ կապիտալի երկրորդ խոշոր ներդրումը (առաջինը, Contour Global-ն էր, որը պետությունից գնել էր Որոտանի ՀԷԿ-երի կասկադը): «Իսկ սա երկրորդ դեպքն եւ, ես հուսով եմ, վերջինը չէ», - ասել է նախարարը:
Նախարարության երկարաժամկետ նպատակն է Հայաստանի հավասարակշռության մեջ վերականգնվող էներգետիկայի մասնաբաժինը մոտ մեկ երրորդից կեսի հասցնել (այստեղ ամեն ինչ գրեթե հիդրոէներգետիկային է վերաբերում):
Նա նշել է, որ ընկերությունը մեծ փորձ ունի հարեւան Վրաստանում, որտեղ ՌԴ հետ սահմանի մերձակայքում՝ Դարյալի ՀԷԿ-ում, ստորգետնյա աշխատանքներ է իրականացրել: Կայանը շահագործման է հանձնվել 2017 թվականի ապրիլին:
Իր հերթին ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշել է, որ 2016 թվականին ԱՄՆ կողմից վերականգնվող էներգետիկայի վերաբերյալ համաժողովն արդեն զգալի արդյունքներ է տալիս Հայաստանի տնտեսության համար:
«Ահա մի օրինակ, թե ինչի կարող է հասնել մասնավոր հատվածը: Մենք ուրախ ենք նրան օգնել», - ասել է Միլսը:
Robbins-ը ծրագրի իրականացման համար սարքավորումներ եւ մասնագետներ կտարամադրի: Կայանի համար Վրաստանի հետ սահմանի մոտակայքում՝ Ախթալա քաղաքին մոտ, Շնող գետի հովտում, 22 կմ երկարությամբ ստորգետնյա դերիվացիոն թունել է անհրաժեշտ կառուցել: «Այնտեղ մեծ խորություն է, շատ ջուր կա, ջերմություն, ճնշում, գոլորշի: Կարծում եմ, մի քանի անգամ այնտեղ նաեւ սատանային ստիպված կլինենք անհագստացնել», - ժպտալով ավելացրել է Լոք Հոումը:
«Էներգո ինվեստ հոլդինգ» ՍՊԸ-ի (մայր ընկերությունը «Դեբեդ Հիդրոն» է) գործադիր տնօրեն Արմեն Պետրոսյանը լրագրողներին ասել է, որ նախագծի արժեքը 150-190 մլն դոլար է գնահատվում:
Կայանի հզորությունը կլինի 76-ից մինչեւ 124 ՄՎտ, արտադրությունը տարեկան կկազմի մոտավորապես 500 մլն կՎտժ: Ավելի հստակ պարամետրերը կպարզի տեխնիկատնտեսական հիմնավորումը, որը մի քանի ամսվա ընթացքում կկազմվի: Շինարարությունը կսկսվի 2018 թվականի վերջին եւ 4-5 տարի կտեւի։
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
16:02 12.09.26
14:31 12.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02