Հոկտեմբերի 25-ին ժամը 10:05-ին ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչ, ոստիկանության մ-ր Վ. Իվանյանից Արցախի ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Ասկերան-Ստեփանակերտ տանող ճանապարհի 2-րդ կմ տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ահազանգով դեպքի վայր են մեկնել ԱԻՊԾ Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:
Տեղ հասնելուց պարզվել է, որ իրար են բախվել Ռ. Ս.-ի (ք. Ասկերանի բնակիչ, 1982 թ. ծն.) վարած «ВАЗ-21011» մակնիշի, Մ. Թ.-ի (Շուշիի շրջանի Քարին Տակ համայնքի բնակիչ, 1994 թ. ծն.) վարած «Միտցուբիշի» մակնիշի և Ս. Ղ.-ի (Մարտունու շրջանի Հացի համայնքի բնակիչ, 1984 թ. ծն.) վարած «ВАЗ-2106» ավտոմեքենաները:
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով «ВАЗ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ռ. Ս.-ն և ուղևորներ Հ. Ս.-ն (ք. Ասկերանի բնակիչ, 1988 թ. ծն.), Ա. Ս.-ն (ք. Ասկերանի բնակիչ, 1966 թ. ծն.) տեղում մահացել են, իսկ Ի. Ս.-ին (ք. Ասկերանի բնակիչ, 1959 թ. ծն.) տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն և տեղափոխել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ վերջինս մահացել է:
«Միտցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Մ. Թ.-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Ըստ բժիշկներից ստացած տեղեկության` տուժածի վիճակը գնահատվում է բավարար:
«ВАЗ-2106» ավտոմեքենայում տուժածներ չկան:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
16:02 12.09.26
14:31 12.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02