Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախնական տեսքով խնդրահարույց է համարում «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը Շարմազանովն ընդգծեց, որ այդ օրենսդրական նախաձեռնությունը, որն ունի նախնական տեսք. խնդրահարույց է:
«Այստեղ մտահոգություն ունեն նաև մեր կուսակցական շատ գործընկերներ: Մենք արդեն սկսել ենք քննարկումները, և առաջիկա օրերին մեր կուսակցությունը կներկայացնի իր առաջարկները»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:
Նա շեշտեց, որ ՀՀԿ-ն պահպանողական կուսակցություն է, հետևաբար իրենք ազգային ավանդական ընտանիքի կողմնակից են: «Եվ այն դրույթները, որոնք հակասության մեջ կմտնեն մեր Սահմանադրության և ազգային ավանդական արժեքների հետ, խնդրահարույց են, և մենք պետք է քննարկենք ու ներկայացնենք նոր մոտեցումներ: Կարծում եմ, որ այն պետք է փոփոխվի: Ես՝ որպես Ազգային ժողովի նախագահի տեղակալ, տեսել եմ որոշ մտահոգիչ դրույթներ և կարծում եմ, որ այս տեսքով սա խնդրահարույց օրենսդրական նախաձեռնություն է: Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի վտանգի մեջ չդնենք մեր ավանդական ընտանեկան արժեքները, մյուս կողմից պետք է դատապարտենք բռնությունը»,- եզրափակեց Շարմազանովը:
Նրա խոսքով՝ Հայաստանում ընտանիքն ամենաառողջ կորիզն է, և պետք չէ մի քանի շեղված մարդկանց օրինակը, ովքեր բռնություն են կիրառում, տարածել բոլոր ընտանիքների վրա և ասել, որ Հայասստանում ընտանեկան բռնություն կա: «Մենք պետք է հասնենք նրան, որ մի կողմից դատապարտենք բռնությունը և հնարավորինս նվազեցնենք մեր երկրում ընտանեկան բռնության դեպքերը, բայց մյուս կողմից չանենք բաներ, որոնք հակասում են մեր ազգային, ավանդական արժեքներին:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
16:02 12.09.26
14:31 12.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02