Հանրային խորհուրդն իր դիրքորոշումն է արտահայտել «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։
«Հաշվի առնելով ընտանեկան բռնության խնդրի կարևորությունը, ինչպես նաև հանրության շրջանում բուռն քննարկումների առիթ դարձած «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ Հանրային խորհուրդը ս.թ. հոկտեմբերի 19-ին հարցը քննարկման է դրել իր լիագումար նիստում: Քննարկմանը մասնակցել են նաև պետական ու հասարակական կառույցների շահագրգիռ ներկայացուցիչներ:
Հանրային խորհուրդն արձանագրել է, որ օրենքի նախագծի նկատմամբ հանրային արձագանքն արտացոլում է այն իրողությունը, որ ընտանիքը հայկական արժեհամակարգի ամենակարևոր հիմնասյուներից մեկն է, որի շնորհիվ է նաև մեր ժողովուրդը դարեր շարունակ դիմակայել բազմաթիվ փորձությունների: Հենց այդ պատճառով էլ հարցը պահանջում է մանրակրկիտ ու նուրբ մոտեցում: Մյուս կողմից, ընտանիքում կատարվող բռնությունը չի կարող չմտահոգել հասարակությանը, քանի որ առնչվում է ինչպես ընտանիքին, այնպես էլ մարդու հիմնարար իրավունքներին: Այս առումով, Հանրային խորհուրդը նույնպես դատապարտում է բռնությունը ընտանիքում՝ համարելով դա ոչ հարիր մեր ազգային մտածողությանը և գտնում, որ անհրաժեշտ է ամենաբարձր մակարդակով միջոցներ ձեռնարկել պայքարելու այդ արատավոր երևույթի դեմ:
Միաժամանակ, Հանրային խորհուրդը կիսում է հանրության այն մտահոգությունը, որ թերի օրենքի դեպքում, փորձելով լուծել որոշ ընտանիքներում առկա խնդիրը, կարող է վնաս հասցվել նաև առողջ ընտանիքներին և, առհասարակ, ընտանիքի ինստիտուտին:
Քննարկելով օրենքի նախագիծը՝ Հանրային խորհուրդը մի շարք խնդրահարույց դրույթներ է նկատում:
Ցանկացած ընտանիք ունի որոշակի կանոններ ընտանիքում: Կա երեխաների դաստիարակության խնդիր, կան հնարավոր վեճեր, որոշակի ազատության կամավոր սահմանափակումներ ընտանիքի անդամների կողմից՝ ի շահ ընտանիքի ամրության ու պահպանման: Հետևաբար, օրենքի նախագծում բռնություն հասկացությունն ու դրա դրսևորումները պետք է ունենան հստակ ձևակերպումներ՝ տարանջատելով, օրինակ, բռնություն և հարկադրանք հասկացությունները, որպեսզի կողմնակի անձանց հնարավորություն չտրվի միջամտելու ընտանեկան բնականոն կյանքին:
Օրենքի նախագծում խնդրահարույց է նաև այն, որ ՀՀ ոստիկանությանը տրված է «անհետաձգելի միջամտության որոշում» կայացնելու լիազորություն առանց դատարանի որոշման, մինչդեռ ՀՀ Սահմանադրության և գործող մյուս օրենքների ու միջազգային նորմերի համատեքստում նման գործողությունները չեն կարող իրականացվել առանց դատարանի որոշման:
Օրենքի նախագծում հստակեցված չեն ապաստարանների ձևավորման, ֆինանսավորման, վերահսկողության (այդ թվում և հասարակական վերահսկողության) հարցերը:
Օրենքի նախագծում կան դրույթներ, որոնց իրականացման մեխանիզմները մեր իրականության պայմաններում թվում են անհնարին և կրում են ձևական բնույթ:
Կան նաև այլ մտահոգություններ, որոնք բարձրացվում են տարբեր մասնագետների կողմից և արժանի են քննարկման:
Հանրային խորհուրդը կարծում է, որ օրենքի հիմնավորման մեջ պետք է ձևակերպված լինի, թե հայկական ընտանիք ասելով՝ ինչ ենք հասկանում՝ անհրաժեշտության դեպքում հղում կատարելով Ընտանեկան օրենսգրքի դրույթներին:
Պետք է ներկայացվի սոցիոլոգիական հարցումների հիման վրա կազմված վիճակագրություն, թե ընտանիքների քանի տոկոսում է տեղի ունենում բռնություն, քանի որ գիտենք, որ ՀՀ ոստիկանության տվյալները չեն արտացոլում ողջ իրականությունը:
Պետք է ուսումնասիրվի նաև միջազգային փորձը՝ պարզելու, թե ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքներ ընդունած երկրներում ինչ արդյունքներ են գրանցվել:
Հաշվի առնելով այս ամենը և չժխտելով օրենքի ընդունման անհրաժեշտությունը՝ Հանրային խորհուրդը գտնում է, որ նախագիծը թերի է, իսկ հապշտապ ընդունումը՝ վտանգավոր:
Ուստի Հանրային խորհուրդն առաջարկում է հետաձգել օրենքի ընդունումը, կազմակերպել լրացուցիչ հանրային ու մասնագիտական բաց քննարկումներ, ամենայն մանրամասնությամբ վերանայել օրենքում առկա անորոշ ձևակերպումները, որոնք օրենքի ընդունման դեպքում կարող են չարաշահումների և խնդիրն այլ նպատակների ծառայեցնելու հնարավորություն ստեղծել, կատարել խորքային ուսումնասիրություններ ու վերլուծություններ»,-ասված է Խորհրդի տարածած հայտարարության մեջ։
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
16:02 12.09.26
14:31 12.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02